ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի հարցում հայ-ամերիկյան շահերը համընկնում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների երկրորդ խիստ գնահատականից հետո, Երևանը վերջապես հակադարձել է Բաքվի պնդումներին, թե Ղարաբաղյան պատերազմից հետո Մինսկի խումբն այլս գոյություն չունի։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել՝ արձագանքելով Բաքվի հնչած կոշտ արձագանքին»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, պետքարտուղար Բլինքենը նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիքերին, որից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել էին, թե գրեթե չգործող Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերով, Ամերիկան կարող է դուրս մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Վաշինգտոնից վերահաստատել են՝ դեսպան Ռիքերի նշանակմամբ, հանձնառու են նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, երկկողմ, բազմակողմ ձևաչափերով հասնելու 2 երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը։

Պետքարտուղարության գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանտ Պատելը բավականին կոշտ արձանագրումներ է արել՝ տեղը դնելով Ադրբեջանին։ Միայն այդ հանգամանքից հետո պաշտոնական Երևանը համարձակվել է առաջ տանել իր քաղաքական գիծը։

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հայտարարում են միայն Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը, Ադրբեջանն ու Ռուսաստանը բառացի հայտարարում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի և չի կարող ազդել կարգավորման գործընթացի վրա։ Որքան էլ այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերն ու պաշտոնական դիրքորոշումներն իրար հետ չհամընկնեն, փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ստիպված է առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբին կարգավորման գործընթացում ներգրավվելու իր պահանջը։

Նման պարագայում բազմաթիվ քաղաքագետներ նշում են, որ Հայաստանը ունի մեկ այլ կարևոր կռվան, կարող է ԵԱՀԿ Մինսկի բոլոր համանախագահներին՝ այդ թվում նաև Ռուսաստանի ներկայացուցչին, հրավիրել Հայաստան՝ քննարկելու նրանց հետ կարգավորման գործընթացը։ Չգիտենք, թե որքանով Հայաստանի գործող իշխանությունները ականջալուր կլինեն այս պնդմանը, սակայն ակնկալում ենք, որ ի վերջո փաշինյանական վարչախումբը կհասկանա, թե ո՞րն է Հայաստանի իրական շահը և կփորձի աշխատել այդ ուղղությամբ։

Արմեն Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular