ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը անսպասելի ստուգել է նախընտրական շտաբը և հանձնարարել մանրակրկիտ նախապատրաստվել առաջիկա նախագահական ընտրություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անսպասելի ստուգել է իր նախընտրական շտաբը և հանձնարարել մանրակրկիտ նախապատրաստվել առաջիկա նախագահական ընտրություններին, գրում է Yeni Şafak-ը։

«Նախագահ Էրդողանն անակնկալ նախընտրական հանդիպում է անցկացրել և սուգել իր ապարատի զարկերակը 2023 թվականի ընտրություններից առաջ։ Էրդողանը լսել է իր շտաբի տեսակետները նախընտրական ցիկլի նախապատրաստման բովանդակության ու եղանակի վերաբերյալ»,–գրում է թերթը։

Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին: Դրանց կմասնակցի Էրդողանը։

Թուրքիայում ընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, տեղական օրենսդրության համաձայն, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե նշանակված էին 2023 թվականի հունիսին։ Իշխող «Ժողովրդական դաշինք»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը՝ ի դեմս վեց կուսակցությունների դաշինքի, դեռ չի նշել իր թեկնածուին։

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու։ Արդարադատության նախարարության ղեկավարը բազմիցս ասել է, որ գալիք նախագահական ընտրությունները Էրդողանի համար երկրորդն են լինելու Թուրքիայի՝ 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելուց հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular