ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազգ-բանակից թռած». վարչախմբի նոր վտանգավոր քայլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկին իշխանությունները նախքան 2018 թվականի իշխանափոխությունը, Հայաստանի հանրության մեջ փորձում էին մտցնել «ազգ-բանակ» հայեցակարգը՝ այդ կերպ ավելացնելով Հայաստանի պաշտպանունակությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտության տարած և այժմ խաղաղության դարաշրջանի քարոզ անող փաշինյանական վարչախումբը նոր կոնցեպտ է մտածել՝ «Ազգ-բանակից թռած»։

Պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր ծառայություն՝ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։

Մասնավորապես Պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատվելու հնարավորություն, այսինքն 4,5 ամիս ծառայելուց հետո կարող է վճարել 24 միլիոն դրամ և ազատվել ծառայության մնացած հատվածից, իսկ նրանք ովքեր չունեն 24 միլիոն դրամ ստիպված են լինելու շարունակել պարտադիր ժամկետային ծառայությունը։

Անվտանգության հարցերի փորձագետ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, այս նախագիծը ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու, այն նաև մտածողության, գաղափարի, հայեցակարգային փակուղի տանող նախաձեռնություն է։ Բազմաթիվ վերլուծաբաններ, փորձագետներ նշում են, թե այս կերպ լրջագույն հարված է հասցվելու Հայաստանի զինված ուժերին և առաջարկությունը ոչ թե զինվորական ռեֆորմ է, այլ իրականում վտանգավոր մի քայլ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Նույնիսկ փաշինյանական իշխանության լոյալ և մերձ կանգնած անձինք են քննադատել Պաշտպանության նախարարությանը և նրա վերադաս կառավարության այս առաջարկը։

Սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն, օրինակ, նշում է. «ՊՆ-ի առաջարկը պետք է քննել ոչ միայն բարոյականության, այլև սահմանադրականության տեսանկյունից, «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» սկզբունքով պետությունը իրավունք չունի գործել, սա հիմնային անարդարություն է, կա՛մ ծառայությունը պարտադիր է, կա՛մ՝ կամընտրական, չի կարելի կոռուպցիոն ռիսկերը կառավարելու փոխարեն այդ տեսակ հարցերում օրինականացնել փողով շրջանցելու պրակտիկան։ Կյանքի իրավունքն առաջնահերթ է, դրանից կարևոր իրավունք չկա և չի կարող այդ իրավունքի հնարավոր սահմանափակումը կախված լինել մարդու վճարունակ լինել չլինելու հանգամանքից»։

Մեկ այլ սորոսական՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» տնօրեն Դանիել Իոաննիսյանն էլ նշում է, թե այս նախագծով զարգանում է սոցիալական բևեռացվածություն և անգամ սոցիալական հիմքով ատելությունը, հարուստները դառնում են վերին արտի ցորեն, որոնց որդիները կարող են ծանր բանակային կյանքով չանցնելու սեփական կյանքը չվտանգել, ինչն էլ ավելի է զարգացնելու հարուստների նկատմամբ լայն հանրության ատելությունը։

Իոաննիսյանը նաև արձանագրում է, որ երկրում կա սոցիալական խավերի իրավահավասարության խնդիր, հարուստներին շատ բան կարելի է, կամ ներվում է, ինչը չի ներվում աղքատներին։

«Երկիրն էլ ավելի է վերածվելու արևելյան շուկայի, որտեղ ամեն ինչ վաճառվում է։ Լեգիտիմացվելու է այն ընկալումը, որ զինծառայությունը վատ բան է, պատիժ է, պետությունը կարծես քաղաքացիներին ասում է այո՛ զինծառայությունն այնքան վատ բան է, որ դրանով չանցնելու համար մի բնակարանի գին պիտի տաս»,- նշել է նա։

Այս ամենը վկայում է, որ գործ ունենք հերթական լրջագույն խնդրի հետ, իսկ գործող իշխանությունները իրական ռեֆորմներ անելու փոխարեն, զբաղված են կիսամիջոցներով և հայկական զինված ուժերը վերջնականապես ոչնչացնելու իրենց մտայնությունն առաջ մղելով։

Գարիկ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular