ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը աննախադեպ ակտիվանում է արցախյան հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը աննախադեպ ակտիվանում է արցախյան հարցով և առայժմ չի կարելի ասել դրակա՞ն է դա Հայաստանի և Արցախի համար, թե՞ ոչ։

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները տեղեկություն չեն հայտնում օգոստոսի վերջին Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ և Մոսկվայում։

Ընդ որում փոխվարչապետի գրասենյակից նշել են, թե ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Ի դեպ երեկ Արցախում կայացել է խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Արցախի խորհրդարանականներն իրենք էին դիմել խաղաղապահ ուժերի ղեկավարությանը հանդիպելու նպատակով։ Շարժառիթը Հայաստանում Ռուսաստանի դեսպան ու խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի վերջերս արած հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումը։

Ըստ Արցախի Ազգային ժողովի տարածած հաղորդագրության` նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգության գոտուց մինչև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայմամբ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմը նաև նշել է, թե անհրաժեշտ եզրահանգումներ է արել օգոստոսյան դեպքերի հետ կապված և վստահեցրել, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։

Այս ամենին զուգահեռ, երեկ՝ Հայաստանի Անկախության հռչակագրի օրը, տարօրինակ մի միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտում։ Մասշտաբային ռուսամետ ակցիա, որի մասնակիցները Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով տարել են Ռուսաստանի հսկայական 100 մետրանոց դրոշը։ Հարյուրավոր բնակիչներ դրոշը Ստեփանակերտից հասցրել են մինչև հայտնի արձանի մոտ, որտեղ հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղը միշտ ամուր կապեր է ունեցել ռուս ժողովրդի հետ և բազմաթիվ զորավարներ և գեներալներ է տվել ինչպես Ցարական Ռուսաստանին, այնպես էլ ԽՍՀՄ-ին։

Ըստ էության, այս ամենը ռուսական կողմի նախազգուշացումն է Հայաստանի գործող իշխանություններին, որ իրենք ավելի շատ են զբաղվելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերով և իրականում Արցախի տարածքը համարում են ոչ թե հայկական, կամ ադրբեջանական, այլ հենց ռուսական։ Ինչ-որ առումով կարելի էր սա նաև դրական գնահատել Արցախի բնակչության անվտանգության պահպանման առումով։

Ռուբեն Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular