ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին լվանում է ձեռքերը․ ոչ թե շնորհավորանք, այլ՝ մուննաթ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Անկախության հռչակագրի օրը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ոչ այնքան շնորհավորական ուղերձ էր, որքան նոր մտահոգությունների առիթ։

Ըստ էության, երկարաշունչ ուղերձում երկու դրվագ կար, որոնք լրջագույն խնդիրների առկայության մասին են խոսում։ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար։

«Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվել է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ. մենք թեև մեր հարևանների մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում։

Փաստացի այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը կարող էր անդրադառնալ թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, նշել, որ այդ երկու երկրների հետ էլ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Թուրքիան նախապայմաններ առաջ չի քաշում, ըստ էության, Փաշինյանն ինքն է այս հայտարարությամբ հաստատում, որ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից։

Նույն ուղերձում նաև Փաշինյանը նշել է, թե անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ։

Այս պարբերությամբ էլ Փաշինյանը, ըստ էության, հակառուսական հերթական հայտարարությունն է անում՝ Ռուսաստանին մեղադրելով իր դաշնակցային հարաբերությունները բավարար չափով չկատարելու մեջ։ Ամեն դեպքում Փաշինյանի ուղերձից կարելի է եզրակացնել, որ Հայաստանին նորանոր վտանգներ են սպասվում թե՛ Ռուսաստանից և թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմից։

Միաժամանակ Փաշինյանը իր ուղերձով փորձում է պատասխանատվությունը ուղղակիորեն բարդել Ռուսաստանի և թշնամի երկրների վրա և Հայաստանին հնարավոր պատուհասող նորանոր խնդիրներից սեփական ձեռքերը լվանալ, որպեսզի հետո հայտարարի, թե իր վարչախումբը որևէ մեղք չունի։ Մինչդեռ հենց Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ որոշ հարևանների հետ հարաբերություններում հնարավոր չէ առաջընթաց գրանցել, իսկ դաշնակիցն էլ առանձնապես շահագրգռված չէ Հայաստանի Հանրապետության հետ լավ դաշնակցային հարաբերություններ ունենալ։ 

Սամվել Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular