ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուն կրկին նախապայմաններ է առաջ քաշում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հերթական հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին՝ լուրջ մեղադրանքներ հասցեագրելով։ Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն հայտարարել է, թե Երևանը պետք է իմանա, որ Անկարան Բաքվից թաքնված ծրագրեր չունի։

Չավուշօղլուն նշել է, թե իրատեսական չէ հայ-թուրքական կարգավորման գործընթացը հայ-ադրբեջանական բանակցություններից անկախ դիտարկել։ Չնայած թե՛ Երևանը, թե՛ Անկարան հայտարարում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, Չավուշօղլուն փաստացի հերթական անգամ իրենց սեփական նախապայմաններն է առաջ քաշում՝ Հայաստանի գործող իշխանություններին դնելով փակուղու, կամ էլ կրկին նվաստացուցիչ պայմաններն ընդունելու վտանգի առջև։

Ըստ Չավուշօղլուի՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է իրականություն դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն կնքելով, ինչն իրենք էլ են առաջադրում։ Ադրբեջանը առաջարկ էր արել Հայաստանին, որին Հայաստանը երկար ժամանակ դրական չէր պատասխանում։ Բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեցին աշխատել այս ուղղությամբ։

«Սահմանազատման համատեղ հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի զբաղվի սահմանների ճշգրտմամբ»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նաև խոսել է Բաքվի մյուս պահանջի ՝ Ղարաբաղից Հայաստանյան ուժերը դուրս բերելու մասին.

«Գիտեք, մեկ էլ կա Զանգեզուրի միջանցքը, սա ասելիս Հայաստանն անհանգստանում է: Եղբա՛յր, սրանք ձեր ստորագրած պայմանագրերում կան՝ եռակողմ պայմանագրի մեջ, որի մաս է նաև Ռուսաստանը: Դու այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզո՞ւմ ես, թե՞ ոչ»:,- բառացի նշել է Չավուշօղլուն։

Ըստ էության, սա ևս մեկ սպառնալիք է Հայաստանի հասցեին, որ Զանգեզուրի միջանցքը չտալու և Ղարաբաղից զինված հայկական ստորաբաժանումները դուրս չբերելու դեպքում, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ուժային նոր լուծման գնալ Արցախում կամ Հայաստանում, ինչը ծանրագույն հետևանքներ կարող է առաջադրել Հայաստանի համար։

Չավուշօղլուն մի քանի անգամ կրկնել է, թե Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում, միաժամանակ պնդել, թե դրա համար Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե փորձի արդարանալ, թե ճնշման տակ է Սփյուռքի և ներքին ծայրահեղական ուժերի կողմից։

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ փաշինյանական վարչախումբն իրականում դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի սրտի կառավարությունը և ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը նոր վտանգների առջև կանգնեցնելու համար։

Սարգիս Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular