ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության ակտիվացման հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմության մի հատվածը այսօր երեկոյան բողոքի հերթական ակցիան է անցկացնում։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է նախաձեռնել օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունելու օրը և հայտարարել է, որ իր ընդդիմադիր պայքարի շրջանակներում հեռացնելու է Նիկոլ Փաշինյանին։

Ի սկզբանե մտավախություն կար, որ այս նախաձեռնությունը կարող է ընդդիմության պառակտման պատճառ դառնալ, հատկապես, որ «Դիմադրության» շարժումը սեպտեմբերի 2-ին է հայտարարել իր հանրահավաքի մասին։

Իշխան Սաղաթելյանն էլ երեկ հարցազրույց է տվել, սակայն հերքել է ընդդիմության պառակտվածության մասին բոլոր խոսակցությունները, ավելին նա նշել է, որ ինքն անձամբ մասնակցելու է Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին և իր աջակիցներին ու քաղաքացիներին կոչ է անում, որ ներկա լինեն այս հանրահավաքին։

«Դիմադրության» շարժման գարնանային ակցիաների տապալումից հետո դժվար է լինելու իմի բերել ուժերը և աշնանը նոր թափով լծվելու պայքարին, հատկապես, որ իշխանությունը բավականին հաջողել է ընդդիմության պառակտման հարցում։

Ինչևէ, սակայն, հարկ է նշել, որ ընդդիմությունն այլ տարբերակ պարզապես չունի և պարտադրված է պայքարելու գործող իշխանությունների դեմ, այլապես կկանգնի հերթական կոտրած տաշտակի առջև։ Նիկոլ Փաշինյանն էլ ինքը մյուս կողմից պսևդո ընդդիմադիրների միավորում է նախաձեռնում, որպեսզի նրանց միջոցով կարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա և փչացնի իրական և արմատական ընդդիմության պայքարը։ Ամեն դեպքում հուսով ենք, որ այսօր կհաջողվի բավական զգալի ներկայություն ապահովել, Էդգար Ղազարյանն ինքը հայտարարել է, թե պայքարը մեկնարկելու է օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվելու է սեպտեմբերի 21-ին Անկախության հռչակման օրը։

«Ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի», - ասել էր Ղազարյանը։

Հայաստանում երբեք էլ նոստրադամուսների և խոստում տվողների պակաս չի եղել, սակայն հուսով ենք, որ ի վերջո կհաջողվի ընդդիմությանը համախմբվել և զգալի, լուրջ հարված հասցնել փաշինյանական վարչախմբին։ 

Զավեն Նիկողոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular