ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր վտանգ Հայաստանի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ԶԼՄ-ներով և սոցցանցերով շրջանառվող լուրերը, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ հնարավոր տարանցման ժամանակ «ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը»:

Ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված կառավարության որոշման նախագծով, ըստ հաղորդագրության, նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն։

«Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հերթական այս տեղեկության հերքումը Ազգային անվտանգության ծառայության կողմից ևս մեկ անգամ վկայում է, որ խորքային գործընթացներում Հայաստանի դեմ լուրջ դավադրություն են նյութվում։ Ընդ որում որքան էլ Հայաստանի պատկան մարմինները փորձում են հերքել ադրբեջանական կողմի տեղեկությունները, ի վերջո հանկարծակի պարզվում է, որ այդ տեղեկությունները ոչ միայն հիմնավոր են, այլև հենց այդ ուղղությամբ էլ տանում են զարգացումները։

Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարանցման ժամանակ Հայաստանի տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, իսկ ադրբեջանցիները կարողանալու են իրենք ուղեկցել իրենց շարասյուները, ապա դա նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակապես հավասարվում է զրոյի, իսկ Հայաստանը կորցնում է կարևորագույն գործառույթներից մեկը։

Ըստ էության, Ադրբեջանը հենց դրան էլ տանում է և պարտադրում է Հայաստանի Հանրապետությանը կատարել իր կամքը։ Հայաստանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն հայտնում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած մեկ այլ տեղեկատվության վերաբերյալ, որ Մոսկվայում օգոստոսի 30-ին կայանալու է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Նշենք, որ հենց այդ տեղեկության մեջ նշվում էր, թե Ադրբեջանը կտրուկ դնելու է Զանգեզուրի միջանցքի հարցը։

Արամ Վիրաբյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular