ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական հանդիպում ժողովրդի թիկունքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում հերթական տարօրինակ հանդիպումն է կայացել, որի վերաբերյալ տեղեկատվություն Հայաստանի քաղաքացիները ստանում են ոչ թե մեր պաշտոնական մարմիններից, այլ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից։

Նա գրել է, թե Բրյուսելում լավ և առարկայական քննարկումներ ունեցան Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում եվրամիության մասնակցության շուրջ։ Տևական ժամանակ նշվում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մի քանի անգամ նույնիսկ այդ հանդիպումը չեղարկվել կամ հետաձգվել էր, ինչի մեջ ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին։

Ըստ էության, այս հանդիպման վերաբերյալ որևէ նախապես հայտարարված բան տեղի չի ունեցել։ Ավելին ռուսական կողմը հայտնել էր, թե առաջիկայում բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումներ պետք է կայանան։

Եվրամիությունը փորձում է իր ձեռքը վերցնել քննարկումների բանակցությունների նախաձեռնությունը և հայ-ադրբեջանական կարգավորումը իրականացնել եվրոպական կառույցների վերահսկողության ներքո։

Սորոսական անցյալով հայտնի Գրիգորյանն էլ թերևս, այս անգամ հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ՝ առանց ռուսական կողմին տեղեկացնելու, ինչը նշենք բավական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Առանց այն էլ, վերջին շրջանում բավական լարված են հատկապես «Սուրմալու»-ի իրավիճակի հետ կապված, ռուսական կողմը բավականին լուրջ նախազգուշացում է արել Հայաստանի իշանություններին։

Հայաստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է, թե ստացել են Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտան և համապատասխան կարգով կպատասխանեն դրան, ինչը նշանակում է, որ հերթական անգամ Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ձգձգել, կտուրը գցել խնդիրը և ամեն կերպ սվաղել այն։ Թերևս Արմեն Գրիգորյանի այս հանդիպումն էլ լուրջ խնդիր է դառնալու, և ի վերջո Հայաստանի իշխանություններին հաջողվելու է լրջորեն զայրացնել Ռուսաստանի իշխանություններին, որոնք Ուկրաինայում իրենց բան ու գործը թողած ստիպված կլինեն զբաղվել Փաշինյանով և նրա սպասարկուներով։

Վահագն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular