ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ռուսական բանակցություններ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․ որտե՞ղ է Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ տարածած պաշտոնական տեղեկություններում որևէ բառ չկար, թե նրանք քննարկել են Հարավային Կովկասի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը։ Թեև թե՛ ռուսական, թե՛ թուրքական աղբյուրները նախքան հանդիպումը նշում էին, որ այդպիսի քննարկում նախաձեռնվում է։

Երեկ Թուրքիայի առևտրի փոխնախարար և մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է , թե Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցում է Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ։ Թուրագայը նշել է, թե Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է։

«Այդ միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից մուտք գործելու Կենտրոնական Ասիայի երկրներ՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Մենք ակնկալում ենք, որ միջանցք կբացվի մոտ ապագայում»,- ասել է թուրք պաշտոնյան։ 

Միջանցքային տրամաբանության բացառման մասին բազմիցս խոսել են Հայաստանի պաշտոնյաները, այդ թվում անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլոք։ Որքան էլ հայկական կողմը շարունակում է պնդել, թե որևէ միջանցքային տրամաբանություն չկա, իսկ եղածն էլ ձևակերպել են հայկական խաչմերուկ ոչինչ չասող արտահայտությամբ, ակնհայտ է, որ Թուրքիան և Ռուսաստանը լրջագույն բանակցային պրոցես են տանում իրար հետ Սյունիքով թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցք տրամադրելու հարցով, որի նկատմամբ նշենք հայկական կողմը, ըստ ամենայնի, վերահսկողություն չի ունենա, քանի որ հենց դա է թուրքական կողմի առաջին և գլխավոր պայմանը։ 

Լավագույն դեպքում ռուսական կողմը կարող է վերահսկողություն ունենալ, իսկ այդ պարագայում կրկին հարված է հասցվում Հայաստանի ինքնիշխանությանը։ Թերևս վաղուց արդեն կարելի է փաստել, որ Հայաստանի գործող իշխանությունները հնարավորինս նվազեցրել և շարունակում են նվազեցնել Հայաստանի ինքնիշխանությունը՝ հընթացս էլ խաբելով Հայաստանի քաղաքացիներին և «պոստ ֆակտում» գուժելով լրջագույն խնդիրների վերաբերյալ։

Գնել Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular