ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին պատարագը Բերձորում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, երեկ պատարագ է մատուցվել։ Օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնոն Հայաստանի և Արցախի իշխանությունների թողտվությամբ և լիակատար աջակցությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այդ կապակցությամբ էլ երկու բնակավայրերի բնակիչներին հանձնարարել են մինչև օգոստոսի 20-ը հեռանալ իրենց տներից, ընդ որում բոլոր այդ տները անվնաս վիճակում հանձնել ադրբեջանցիներին։

Տասնյակ մարդիկ այս օրերին տեղափոխվել են Աղավնո և Բերձոր, կանգնել տեղահանվող բնակավայրերի բնակիչների կողքին, սակայն որևէ բեկում տվյալ հարցում այդպես էլ չի արձանագրվել։

Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են փաշինյանական վարչախմբի աջակցությամբ, որպեսզի Բերձորն ու Աղավնոն անվնաս հանձնեն ադրբեջանցիներին։ Մինչ օրս հատուկենտ տներ են այրվել, իսկ այրողները հայտնվել են Արցախի իշխանությունների քննադատության տակ։

Տասնամյակներ շարունակ Բերձորում և Աղավնոյում բնակվող մեր հայրենակիցները ստիպված են հանել իրենց հարազատների գերեզմանները և տեղափոխել Արցախ կամ Հայաստան, իսկ Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից այս օրերին կտրում են խաչքարերը, որպեսզի դրանք ևս չհայտնվեն թշնամու ձեռքին և չոչնչացվեն։

Որևէ ողջամիտ բացատրություն կատարվող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ այդպես էլ չեն հնչել, միայն Ռուսաստանի հյուպատոսն է հայտնել, որ ռուսական զորքերը կմնան ճանապարհի տվյալ հատվածում, մինչև կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր պահանջները և հայ բնակչության հեռանալուց հետո կվերատեղակայվեն կառուցվող նոր ճանապարհին։

Ըստ էության, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն ու քաղաքական ուժերը միայնակ են թողել Բերձորի և Աղավնոյի բնակիչներին։ Ավելին, այս օրերին համառ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանցի տխրահռչակ լրագրող Էյնուլա Ֆաթուլաևն է հայտնվել Աղավնոյում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և նկարահանումներ իրականացրել, ընդ որում նշվում է, թե Ֆաթուլաևը այդ բնակավայրեր գնացել է ոչ թե Ադրբեջանի տարածքից, այլ Հայաստանից։

Արմեն Իսկանդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular