ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչական կոմիտեն ամփոփել է. ընդդիմադիրներին հետապնդում են, ոստիկաններին՝ խրախուսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննչական կոմիտեն ամփոփել է «Դիմադրություն» շարժման ակցիաների ընթացքում հարուցված քրեական գործերի տվյալները։ Ըստ այդմ «Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հարուցվել է 57 քրեական գործ։

Ըստ Քննչական կոմիտեի ոստիկանության՝ որևէ ծառայող մեղադրյալի կարգավիճակ չունի, մինչդեռ ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրված բռնությունների այդ թվում Կառավարության 3-րդ մասնաշենքի և Կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով հարուցվել է 9 քրեական գործ, ձերբակալվել է 28 անձ, նրանցից 21-ը կալանավորվել է։ Նույնիսկ պաշտոնական այս տվյալները վկայում են կողմնակալ մոտեցման մասին։

Շատ ավելի քիչ թվով քրեական գործերով մի ամբողջ շարք ընդդիմադիրներ հայտնվել են անազատության մեջ, բռնաճնշումների են ենթարկվում գործող իշխանությունների կողմից, մինչդեռ ոստիկանական լկտիությունների, ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների համար, որևէ ոստիկան այդպես էլ պատասխանատվության չի կանչվել, ավելին մամուլի բազմաթիվ միջոցներ գրում են, թե բռնություններ գործադրած շատ ոստիկանների պատժելու փոխարեն առաջխաղացում են տվել, պաշտոնի բարձրացումներ են ստացել, իսկ առավել ջերմեռանդ բռնարարները նաև պարգևատրվել են ոստիկանության ղեկավարության և գործող վարչախմբի կողմից։

Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում որքան էլ փաշինյանական իշխանությունները հայտարարեն, թե պայքարում են ժողովրդավարության համար, իրականում բռնապետություն է, դրանից բխող բոլոր վատ հետևանքներով։ Գործող իշխանություններն իրենք էլ այլևս չեն թաքցնում իրենց բռնապետական հակումները, իսկ խամաճիկների վերածված իրավապահ մարմիններն ու դատարանները դակում են բոլոր ամոթալի պատվերները։ Հատուկենտ դատավորներ են միայն, ովքեր կարողանում են դեմ գնալ գործող վարչախմբին և չկատարել նրանց կամքը։

Նարեկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular