ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական «սրտառուչ» դիվանագիտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությանը հետևեցին բազմաթիվ երկրների պաշտոնյաների ցավակցական հեռագրերը։ Մարդիկ անկեղծորեն իրենց խորին ցավակցություններն էին հայտնում զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։

Բոլոր այս ցավակցությունների մեջ տարօրինակ և գրեթե արտառոց մի ցավակցություն կար. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի ցավակցությունը, ընդ որում նա «Թվիթեր»-ում իր գրառումը հասցեագրել է հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի բանագնաց, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և Հայաստանի արտգործնախարարությանը և բառացի նշել.

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից, ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,- գրել է Քըլըչը։

Թերևս առաջին անգամ է, որ թուրքական իշխանությունների կողմից Հայաստանում տեղի ունեցած որևէ ցավալի իրադարձության կապակցությամբ ցավակցության խոսքեր են հնչում։ Ամենևին անհրաժեշտ չէ դրանից ընկնել մեծ էյֆորիայի մեջ և այն դիտարկել որպես լուրջ ազդակ։ Սա սովորական շարքային դիվանագիտական ձևակերպում է։ Սերդար Քըլըչին և տարատեսակ «քըլըչների» բնավ էլ չի հետաքրքրում Հայաստանում ողբերգական որևէ իրադարձություն, ընդհակառակը ցանկացած նման իրադարձություն նրանք փորձելու են օգտագործել իրենց քաղաքական նպատակներով, ինչը և արվում է այս պարագայում։

Թուրքական իշխանությունները վերջին շրջանում չափազանց սիրալիր են դարձել Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ, իսկ Սերդար Քըլըչի «սրտառուչ» վերաբերմունքը Ռուբեն Ռուբինյանի նկատմամբ, արձանագրել են նույնիսկ թուրքական լրատվամիջոցները, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան իր դիվանագիտական ամբողջ զինանոցը օգտագործում է հայ-թուրքական կարգավորումը իրականություն դարձնելու համար։ Թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ հետագայում Հայաստանի համար, ավելորդ է անգամ նշել, յուրաքանչյուր ողջամիտ մարդ էլ դա գիտակցում է։

Հայկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular