ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը շարունակում է սպառնալ Արցախին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները պատրաստվում են հանձնել Աղավնոն և Բերձորը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հոխորտալ և սպառնալիքներ հնչեցնել Արցախի հայ բնակչության հասցեին։

Երեկ Ադրբեջանի նախագահն այցելել է Իսմայիլի շրջան, որտեղ հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին, հայտարարել, թե Ղարաբաղում ապրող հայերը պետք է հասկանան՝ իրենց ապագան անցնում է ադրբեջանական հանրության մեջ ինտեգրվելու միջով։ Նա հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ։

«Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք, ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ՝ իրենցը, ինչպես պաշտպանվում են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ՝ իրենցը»,- ասել է Ալիևը։

Հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում մարդու իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում, ինչպես նաև Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների վիճակը, կարելի հստակ հասկանալ Ալիևի խոսքի ենթատեքստը։ Նա ամեն ջանք գործադրում է Արցախը վերջնականապես հայաթափելու, արցախահայությանը ուժով և հարկադրանքով ադրբեջանցի դարձնելու, կամ Արցախից վտարելու իր քաղաքականությունը։

Մինչդեռ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները դարձել են նրա կամակատարը, առանց մտածելու անում են ցանկացած բան, ինչ պահանջում է Ալիևը, նույնիսկ Բերձորն ու Աղավնոն հանձնում են անվնաս տներով, որտեղ, իհարկե, գալու են և ապրեն ադրբեջանցիները։

Հայաստանի հաջորդ իշխանությունները՝ իշխանափոխության դեպքում, պետք է հստակ պարզեն, թե ինչպես է եղել, որ որոշվել է Աղավնոն և Բերձորը նման կերպ հանձնել Ադրբեջանին, իսկ մարդկանց կառուցած և շենացրած տները առանց վնասելու փոխանցել թշնամուն։

Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն, միտումնավոր հայերին հասցված հարված և Ադրբեջանի շահերի սպասարկում։ Փաստն այն է, որ Ալիևը շարունակելու է նույն ոգով այնքան, որքան նրան թույլ տրվի այդ հնարավորությունը։

Ալեն Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular