ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերն այժմ պնդում են փակել Մեծամորի ատոմակայանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան և Ադրբեջանը կրկին խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին։ Առայժմ միայն Թուրքիայի Իգդիրի լրագրողների համայնք կառույցի ղեկավար Այդըն Դենիզն է անդրադարձել ատոմակայանին՝ պնդելով, որ վերջինս իբր մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի, Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրների համար։

«Հակառակ այս ամենի ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այս ատոմակայանը, ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԵԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը։ Կառուցումից ի վեր այն ենթարկվել է բազմաթիվ վթարների»,- ստել է Դենիզը՝ օրինակ բերելով 1980 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը։

Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը և Թուրքիան պետք է համատեղ գործեն, որպեսզի ճնշում գործադրեն Հայաստանի վրա։ 44-օրյա պատերազմից հետո թերևս առաջին անգամ է, որ թուրքական կողմից Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հայտարարություն է հնչում։ Տասնամյակներ շարունակ Մեծամորի ատոմակայանը որոշակիորեն զսպիչ դեր է կատարել տարածաշրջանում։ Եվ, ըստ էության, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատերազմում Հայաստանի կրած ջախջախիչ պարտությունից հետո վստահաբար կարելի էր արձանագրել, որ թուրքերը դնելու են նաև ատոմակայանի փակման հարցը։

Այն ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախության լրջագույն գործոն է, այլ նաև զսպիչ գործոն տարածաշրջանի պետությունների համար, և սեփական երկրում ատոմակայան կառուցող Թուրքիան ամեն ինչ փորձելու է անել, որպեսզի Հայաստանին զրկի էներգետիկ անվտանգությունից և միջուկային թափոններ ունենալու հնարավորությունից։ Եվ այդ է պատճառը, որ առայժմ միայն թերևս քաղաքագիտական և լրատվական շրջանակներում է շրջանառվում ատոմակայանը փակելու պահանջը, սակայն չի բացառվում, որ ներքին խողովակներով, կամ առաջիկայում կրկին այս հարցը բարձրացնեն արդեն Հայաստանի ապիկար և դավաճան իշխանության առջև՝ պարտադրելով նաև որոշում կայացնել ատոմակայանը փակելու ուղղությամբ։

Փաշինյանական վարչախումբը ոչ միայն ատոմակայանը կփակի, այլ նաև ցանկացած այլ շինություն՝ ռազմավարական նշանակություն ունեցող, միայն թե արժանանա թուրք-ադրբեջանական տանդեմի բարեհաճությանը և նրանց միջոցով երկիրը կառավարելու հնարավորությունը երկարաձգի։

Վահե Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular