ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԽՔ սկզբունքների տրանսֆորմացիան 8 տարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պացիֆիզմը պատմության մեջ միշտ էլ ձախողվել է, որովհետև պացիֆիստները մի շատ կարևոր հանգամանք լավ չեն հասկացել՝ նոր միջազգային հարաբերությունների կառուցվածքը երբեք թույլ չի տա իրենց երազած խաղաղությունը կառուցել»։

Խելացի այս մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող և ադրբեջանական օրակարգն առաջ մղող, «խաղաղության դարաշրջանի» ջատագովներից Արմեն Գրիգորյանը։ Վերջինս ընդամենը 2014 թվականին խելացի մտքեր էր երկնում, նշում, թե առաջին հերթին անհրաժեշտ է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը փոխել, իսկ դա պացիֆիստների ուժերից վեր է, ընդհանրապես բոլորի ուժերից վեր է, որը նշանակում է, որ պացիֆիստական ցանկացած շարժում ի սկզբանե ձախողված է։

«Խաղաղասեր Չեմբեռլենը կատաստրոֆիկ պատերազմ է բերել Անգլիայի գլխին»,- դեռ 8 տարի առաջ նշում էր հայկական Չեմբեռլենի վերածված Նիկոլ Փաշինյանի սպասարկու Արմեն Գրիգորյանը։

Ընդգծելով, թե խաղաղասիրական լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի, Գրիգորյանը հայտարարում էր, թե պատերազմի պատրաստվողներն ավելի շատ խաղաղություն են բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները։ Եվ այս անձն ընդամենը 8 տարի անց Հայաստանին պատրաստում է խաղաղության, իսկ պատերազմին ընդհանրապես չի պատրաստել։

44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի զինված ուժերը գտնվում են նույն մեկնակետում, ծայրաստիճան ջախջախված, բարոյահոգեբանորեն մաշված և որևէ զենք, զինամթերք չի գնվել, ի տարբերություն մեր թշնամիների։ Այս ամենը ընդամենը վկայում է, որ փաշինյանական իշխանության ցանկացած ներկայացուցիչ ի սկզբանե անսկզբունքային է՝ հանուն սեփական որկորի հայրենիքը վաճառող, և պատրաստ են անցնել նույնիսկ ժամանակին իրենց հայտարարած մտքերի ու սկզբունքների վրայով, միայն թե կարողանան մնալ իշխանության և վայելել իշխանության կերակրատաշտը։

Արմեն Գրիգորյանի օրինակով արձանագրենք, որ գործ ունենք բացառիկ մի անսկզբունքային երևույթի հետ, որը ընդամենը 8 տարվա ընթացքում կարողացավ ոչ միայն ոչնչացնել սեփական ծննդավայր Արցախի անկախությունը, այլ նաև այժմ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ նույնը փորձում է անել Հայաստանի Հանրապետության հետ։

Հովհաննես Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular