ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապարանում մահացել է ողբերգական միջադեպի երրորդ զոհը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապարանում հունիսին տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, շուրջ 1,5 ամիս անց մահացել է հրազենային վիրավորում ստացած և «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Բուժկենտրոնի ղեկավարության փոխանցմամբ՝ նա կոմայի մեջ է եղել և այդպես էլ գիտակցության չի եկել։ Սամվել Սանդրոյանը ԱԱԾ զինծառայող էր և հրազենային վիրավորում էր ստացել գլխի հատվածում։ Նա կրակոցների երրորդ զոհն է։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Երկու խմբավորումների վեճն ավարտվել էր կրակոցներով, տուժել էին 7 հոգի, որոնցից 2-ը մահացել էին, իսկ 5 անձ տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններ։ Միջադեպից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, թե մեղավորները, որոնք կրակ էին բացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատներն են և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբորորդին։ Իսկ վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։

Գործող իշխանությունը և նրա սպասարկուները շտապեցին հերքել այս տեղեկությունը՝ հայտարարելով, թե ո՛չ Մաթևոսյանի, ո՛չ էլ Փարվանյանի հարազատները կապ չունեն այս միջադեպի հետ։ Այդուհանդերձ տեղեկությունը հաստատվեց, որ հենց նրանք էլ անմիջական կապ են ունեցել ողբերգական միջադեպին։ Մինչդեռ ընդամենը մեկ մարդ է կալանավորված այս գործով, իսկ փոխմարզպետն ու պատգամավորը շարունակում են վայելել կյանքը՝ այդպես էլ պատասխան չտալով իրենց և իրենց հարազատների լկտի և հակաօրինական վարքագծի համար։

Սուրեն Պապիկյանի հովանավորյալ Մաթևոս Ասատրյանը անգամ հրաժարվել էր ենթարկվել կուսակիցների պահանջին և վայր դնել մանդատը՝ նշելով, թե Ապարանում գործող իշխանությունը դեռևս հենարան ունի բացառապես իր շնորհիվ։ Իսկ փաշինյանական վարչախումբը վաղուց գերազանցել է իր նախորդներին թե՛ կրակոցների թվով և թե՛ հակաօրինական գործողություններով։ 

Տիգրան Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular