ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական շահերը ոտնահարվել են Էրդողան-Պուտին հանդիպմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն 3 օր է անցել Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում որևէ բառ նշված չէ, թե արդյո՞ք երկու երկրների նախագահները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, թե՝ ոչ։ Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախքան հանդիպումը հայտարարել էր, որ անպայման քննարկելու են նաև այդ հարցը։

Ռուսաստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ Էրդողանը օդանավում պատասխանել է լրագրողների հարցին և հաստատել, որ խոսել են նաև Ղարաբաղում ստեղծված լարվածությունից։ Էրդողանը կրկնել է իր դիրքորոշումը՝ ասելով, թե Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի միջազգային ճանաչված սահմաններում, նա հավաստիացրել է, որ Թուրքիան կնպաստի Սևծովյան տարածաշրջանի խաղաղությանը և նշել, թե Վլադիմիր Պուտինը կիսում է իրենց արդար դիրքորոշումները։

Ընդամենը այս փոքր պարբերությունը վկայում է, որ Հայաստանի և Արցախի գլխին հերթական ամպերն են կուտակվում։ Պաշտոնապես որևէ բառ չասելով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ երկու երկրների նախագահները իրենց 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում առնվազն լուրջ պայմանավորվածությունների են հանգել, իսկ նման պայմաններում, փաստն այն է, որ մշտապես խնդիրներ են առաջանում հայկական կողմի համար։

Թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան շարժվում են բացառապես սեփական շահերով և Հայաստանի ռազմավարական դաշնակցի համար խնդիր չէ ոտնահարել Հայաստանի և Արցախի իրավունքները, դրանք մանրադրամ դարձնել Թուրքիայի հետ հարաբերություններում, առավել ևս, որ Հայաստանի գործող իշխանություններն էլ ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու, խաղաղապահ առաքելությանը հարվածելու հարցում, և, ըստ էության, Ռուսաստանը կարծում է, թե բարոյական պարտավորություններ չունի ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ 

Գոռ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular