ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Պերեգրինի մարգարիտ

ՄՇԱԿՈՒՅԹ

Պերեգրինի մարգարիտը  հայտնի է իր ռոմանտիկ պատմություններով: Այնպես է ստացվել, որ այն գտած ստրուկը  ստացել է ազատություն, որի մասին անգամ չէր կարող երազել: Այդ մարգարիտի ներկայությամբ թագավորական դիմանկարները հաճախ ավելի շատ են, քան հենց թագավորների դիմանկարները: Մարգարիտի պատմությունը սկսվել է տասնվեցերորդ դարի կեսերին Պանամայի ծոցում: Այդ ժամանակ Ադամանյան կղզիներից մի սև ստրուկի բախտը բերել է, և նա գտել է անսովոր մարգարիտով մի խեցի: Ստրուկի տերերը տեսնելով գտնված մարգարիտը քիչ է մնացել ուշաթափվեն, նման գեղեցիկ մարգարիտ նրանք չէին տեսել: Մարգարիտը ունեցել է կանոնավոր տանձի ձև, գույնը կաթնային՝ գրեթե թափանցիկ:

Ըստ լեգենդի նման նրբագեղ մարգարիտ ձեռք բերելու կապակցությամբ տերեըը ստրուկին ազատություն են շնորհել: Իսպանական թագավոր Ֆիլիպ Երկրորդը ստացել է այդ մարգարիտը որպես նվեր Դոն Դիեգո Թեմեսի կողմից: Դա եղել է իսկապես թագավորական նվեր:  Շուտով թագավորը այն նվիրել է իր հարսնացուին՝ Մերի Թուդորին, որը հետագայում դարձել է Անգլիայի և Իսպանիայի թագուհի: Կան Մերիին պատկերող դիմանկարներ (նա նույն Արյունոտ Մերին է), որտեղ շքեղ մարգարիտը կախված է նրա կրծքին: Մերիի մահից հետո մարգարիտը դարձել է իսպանական թագի սեփականություն և վերադարձվել է իսպանական գանձարան: Դրանից հետո  ավանդույթի համաձայն, տանձի տեսքով մարգարիտը պետք է պատկերված լիներ իսպանական բոլոր թագուհիների հանդիսավոր դիմանկարների վրա: Հաբսբուրգների դինաստից տանձի տեսքով  գեղեցկուհին անցել է իսպանական Բորբոնսների դինաստիային: 1808 թվականը նշանավորվել է Իսպանիայի նոր թագավոր Ժոզեֆ Բոնապարտի գալուստով, որը Նապոլեոնի ավագ եղբայրն է: Հինգ տարի մնալով իշխանության մեջ  նա փախել է երկրից  հասցնելով մարգարիտը նվիրել Հորթենզիային, որը Նապոլեոնի կրտսեր եղբոր ՝ Լուիի կինն է: Այդ պահից սկսած էլ հենց  մարգարիտը սկսել է կոչվել Պերեգրինի, որը նշանակում է «թափառաշրջիկ»: Հետագայում մարգարիտի ժառանգ է դարձել Նապոլեոն 3-րդ Ֆրանսիայի կայսրը: Բայց նա փողի պակասի պատճառով ստիպված վաճառել է այն: Պերեգրինայի նոր սեփականատերն է դարձել մարկիզ Աբբերոնը, կամ ավելի ճիշտ նրա կինը` Լուիզա Ռասելը: Մարգարիտը երկու անգամ կորել է վերջինիս մոտ գտնվել, ուղղակի այն պատճառով, որ մարքիզուհին շատ էր սիրում այն և չէր բաժանվում նրանից: Բանն այն է, որ մարգարիտը շատ մեծ էր, իսկ շրջանակը չէր համապատասխանում դրան:  Ի վերջո, ստիպված  մարգարիտի մեջ անցք է արվել, և այն կցել ընտանեկան վզնոցին: Այնպես է պատահել, որ Պերեգրինի մարգարիտը սկսելով իր ճանապարհորդությունը Ամերիկայից եղել է Իսպանիայում, ապա Անգլիայում, այնուհետև  նորից վերադարձել է իսպանական երկրներ, եղել Ֆրանսիայում, ապա կրկին վերադարձել Անգլիա: Շրջելով չորս դար, նա լիովին արդարացրել է իր «թափառաշրջիկ» անվանումը: 20-րդ դարում Պերեգրինի մարգարիտը հասել է ԱՄՆ-ի Լոս Անջելես: 1969 թվականին  Սոտբիսի աճուրդում մարգարիտը վաճառվել է 37 հազար դոլարով, իսկ գնորդը՝ բրիտանացի դերասան Ռիչարդ Բարթոնը այն նվիրել է իր հայտնի կնոջը ` Էլիզաբեթ Թեյլորին: Դերասանուհին մի անգամ քիչ է մնացել կորցնի մարգարիտը, երբ նրա սիրելի շնիկը փորձել է կրծել այն: Այդ դեպքից հետո Էլիզաբեթը որոշել է անել այնպես, ինչպես արել էր Լուիզա Ռասելը: Նա մարգարիտը մտցրել է վզնոցի մեջ: վզնոցը ստեղծել է   Ֆրանսիայում հանրահայտ Cartier ոսկերչական ընկերությունը: Արդեն Թեյլորի մահից հետո՝ 2011 թվականին այդ վզնոցը աճուրդի է հանվել Քրիստիի աճուրդային տան կողմից, որտեղ էլ վաճառվել է 11,8 միլիոն դոլարով: Այդ իրադարձությունից հետո պարզ է դարձել, որ Պերեգրինի մարգարիտը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ մարգարիտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular