ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ապտակ Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողի հարցին. 

- Արդյո՞ք Ռուսաստանը անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, նաև չէր բացառել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

Ըստ էության, ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ սկսված արշավը հարուցել է ռուսական իշխանությունների բուռն վրդովմունքը։ Նրանցից շատերը արդեն տարակուսանք են հայտնում Փաշինյանի այս հայտարարությունից, իսկ Սերգեյ Լավրովն առանց սեթևեթելու Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ։ Նա նշել է, թե իր համար դժվար է այդ հարցին պատասխանել, քանի որ չեն տեսել հստակ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում։

«Ուստի չեմ կարող գուշակություններ անել, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը իհարկե իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»,- ասել է Լավրովը։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակը պաշտոնապես հերքեց Սերգեյ Լավրովի ասածը, նշելով, որ դեռ 2021թ. են ներկայացրել առաջարկները, այն էլ՝ գրավոր։ Ըստ էության, երեկ նախօրեին, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դեղին քարտից հետո, ևս մեկ դեղին քարտ էլ Փաշինյանին ցույց է տալիս Սերգեյ Լավրովը։

Այս ամենի հետևանքները կարող են չափազանց ծանր լինել Հայաստանի և Արցախի համար, եթե Հայաստանի գործող իշխանությունները իրենց հիմնական պարտականություններով զբաղվելու, արցախահայության կյանքն ու անվտանգությունը ապահովելու փոխարեն շարունակեն մեղադրանքներ հղել Ռուսաստանին։

Առանց այն էլ 2018 թվականի իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչախումբը առանձնապես մեծ վստահություն չունի ռուսական քաղաքական շրջանակներում, և տևական ժամանակ Ռուսաստանին իր սեփական հավատարմությունը ապացուցելու փորձերից հետո այժմ նման վարքը կարող է լուրջ խնդիրներ հարուցել ոչ միայն գործող վարչախմբի, այլև ամբողջ Հայաստանի համար։

Կարեն Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular