ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսական քաղաքականությունը լուրջ խնդիրներ կարող է հարուցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հերթական սրումը Արցախում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, հայ զինվորների սպանությունն ու վիրավորումը, ևս մեկ հնարավորություն էին փաշինյանական իշխանության կցորդների՝ այսպես կոչված արևմտամետ սեգմենտի համար իրենց սրտի մաղձը թափելու Ռուսաստանի վրա՝ ռուս խաղաղապահներին մեղադրելով ընդհուպ հնարավոր բոլոր հանցագործությունների, իրենց պարտավորությունները չկատարելու, Արցախը թուլացնելու մեջ։

Եղան նաև այնպիսիք, ովքեր պարզորոշ սկսեցին ակնարկել, թե սրման հիմնական մեղավորը Ռուսաստանն է, և Հայաստանը պետք է ի վերջո դնի Հայաստանից ռուսական զինվորական կոնտինգենտի առհասարակ հեռացնելու պահանջ։

Որոշ վայ-արևմտամետներ հնարավորություն ստացան Հայաստանի միակ դաշնակցին մեղադրելու բոլոր մեղքերի մեջ՝ իրենց արևմտյան հովանավորների դրդմամբ կոչեր հնչեցնելու իշխանությունների հասցեին։ Ընդ որում գործող իշխանությունները ևս տուրք են տվել այս վտանգավոր վարքին՝ չհասկանալով դրա հետևանքները։

Իշխանական պատգամավորների մի ամբողջ կոխորտա՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ, Արցախում Հայաստանի իշխանությունների թուլակամության պատճառով ստեղծված իրավիճակի համար մեղքի բոլոր սլաքներն ուղղում են ռուսական զորախմբի ուղղությամբ՝ պնդելով, թե դա նրանց պատասխանատվության գոտին է և ռուսներն են մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ Բնավ էլ պետք չէ զարմանալ այսօր Ռուսաստանի նյարդային արձագանքից։

Նշենք, որ Ռուսաստանի ուղղությամբ մեղադրանքի սլաքները երեկ կառավարության նիստում ուղղել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե Ռուսաստանը չկատարի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, ապա Հայաստանը կարող է միջազգային այլ մեխանիզմների գործարկման համար դիմել։

Մեղմիկ արձագանքել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե Հայաստանն ու Ռուսաստանը հնարավորություն ունեն իրար հետ քննարկելու ռուս խաղաղապահների հետ կապված հարցերը։ Սա, ըստ էության, առաջին նախազգուշացումն է Փաշինյանին։

Գարիկ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular