ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական նոր սադրանք ընդդիմության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները հերթական անգամ փորձում են սադրել խորհրդարանական ընդդիմությանը, ստիպել նրան վայր դնել մանդատները։ Նախօրեին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե «Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է սկսել, և ոչ միայն պատգամավորները, այլ նաև ցուցակով գրանցված բոլոր անդամները իբր ստորագրություն են տալիս, որ անհրաժեշտության պահին, եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, որոշումը այն բոլորի վրա է տարածելու։

«Հայաստան» դաշինքի պատգամավորները, ինչպես նաև դաշինքի ղեկավարությունն արդեն իսկ հերքել են այս տեղեկությունները, նշել, որ եթե իրենք սեպտեմբերին գնան խորհրդարան, ապա գնալու են բացառապես իրենց օրակարգով, իսկ մանդատները վայր դնելու հարցը չի քննարկվում։

Մեր տեղեկություններով՝ մանդատները դնելու վերաբերյալ լուրերը տարածել է իշխանությունը՝ փորձելով այդ կերպ հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը քննարկում է այդպիսի հարց, սակայն ի վերջո տուրք է տալիս մանդատները պահելուն, պատգամավորական մանդատից բխող վայելքներ օգտագործելուն և բացարձակապես մտադիր չէ հրաժարվել մանդատներից։ Մինչդեռ, փաստն այն է, որ խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը բացարձակ մեծամասնություն ունենալով՝ արհամարհում է ընդդիմության բոլոր նախաձեռնությունները, որևէ կերպ չի լսում քննադատություն, իսկ այժմ էլ փորձում է ընդհանրապես միայնակ մնալ խորհրդարանում և բոլոր օրենքները և նախաձեռնությունները դակել առանց ընդդիմության քննադատության։

Շատ վերլուծաբաններ թեև նշում են, թե մանդատները դնելու հանգամանքը հարող խորհրդարանական ճգնաժամ է հարուցելու, սակայն գործող Սահմանադրությունը լիովին տալիս է այդ հնարավորությունը, առանց ընդդիմության մասնակցության խորհրդարանական աշխատանքը շարունակելու, հետո էլ ժողովրդի մոտ չքմեղանալու, թե ընդդիմությունն ինքն է դրել մանդատները, իսկ իշխանությունը ինքնամոռաց աշխատում է։

Բաբկեն Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular