ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերի ախորժակը գնալով մեծանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ արսենթորոսյաններն ու փաշինյանական վարչախմբի մյուս կարկառուն ներկայացուցիչները հանրությանը պատրաստում են ցավոտ զիջումների, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին բարձրացնում են Զանգեզուրի միջանցքի հարցը։

Երեկ Ուզբեկստանում կայացել է Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը։

Կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին խոսել են այդ միջանցքից, մասնավորապես Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե «Ադրբեջանի հաղթանակով պայմանավորված առաջացել է նոր աշխարհաքաղաքական հավասարություն, որտեղ շահում են այն երկրները, որոնք հանդես են գալիս Հարավային Կովկասում կայունության և համագործակցության օգտին։ Մենք աջակցում ենք Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցություններին տրանսպորտային հաղորդակցությունների, սահմանագծման և «Խաղաղության պայմանագրի» հարցերի վերաբերյալ, մենք նաև քայլեր ենք նախաձեռնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, մենք առաջ ենք ընթանում հատուկ բանագնացների բանակցությունների և Ադրբեջանի հետ խորհրդակցելու միջոցով»,- ասել է Չավուշօղլուն։

Ըստ էության, Չավուշօղլուն կրկին ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարևորագույն խնդիրը Զանգեզուրի միջանցքը խլելն է Հայաստանից, մինչդեռ դա նախապայման է հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ փաշինյանական այլ կարկառուններ՝ Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանն էին Ազգային ժողովում հայտարարում, թե հայ-թուրքական բանակցություններում որևէ նախապայման գոյություն չունի։ Ըստ էության, կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ և պատրաստ է տալ ոչ միայն Զանգեզուրի միջանցքը, այլ նաև ցանկացած բան, միայն թե թուրքերն ու ադրբեջանցիները նրան օգնեն մնալ իշխանության ղեկին։ Եվ սա է ամենաողբերգական իրողությունը Հայաստանի Հանրապետության համար։

Իսկ երեկ ավելի ուշ Արցախի նախագահի գրասենյակից հայտնեցին ծանր լուրը, ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: 

Արեն Նահապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular