ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու ազդակ Ռուսաստանից. Փաշինյանին զգուշացնում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի ԱԳՆ-ն երեկ երկու ուշագրավ հայտարարություն է տարածել, որոնք լուրջ մտահոգության տեղիք կարող են տալ փաշինյանական վարչախմբին։ ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ հարցով արևմուտքի շահագրգռությանը, նշել, թե Ռուսաստանը չի առարկում ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման դեմ, եթե նրանք գործում են վերը նշված պայմանավորվածություններին համապատասխան և նպաստում են դրանց իրականացմանը:

Նեչաևի խոսքով, գլխավորը կրկնօրինակում ու քողարկված խաղեր թույլ չտալն է՝ ինչ-որ մեկին թուլացնելու, գործը խափանելու նպատակով։

 «Ցավոք, մենք մեկ անգամ չէ, որ ստիպված ենք եղել առնչվել Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից նման պրակտիկայի հետ»,- ասել է Նեչաևը, հավելելով, թե Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին։ Այսկերպ, ՌԴ-ն հասկացնում է թե՛ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին պարբերաբար հայտարարող ՀՀ իշխանություններին, որ իրենց համար լիովին պարզ են այդ քայլի շարժառիթները, և կարիք չկա քողարկված խաղեր տալու։

Նույն ասուլիսում ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է ՌԴ քաղաքացի Արմեն Գրիգորյանի մահվան և մեկ այլ քաղաքացի Միկա Բադալյանի շուրջ զարգացումներին։ Նեչաևը նշել է, թե Ռուսաստանն աջակցում է եղբայրական Հայաստանի մի շարք հասարակական ակտիվիստների և քաղաքական գործիչների` Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես առաջնահերթություն զարգացնելու և խորացնելու կոչերին։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի մեր դաշնակից երկիրը զարգանա կայուն և կանխատեսելի կերպով՝ խաղաղության և ազգային համաձայնության մթնոլորտում»,- նշել է նա:

Նրա խոսքով` ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում, համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում և, իհարկե, առանց բռնության: Նեչաևը նշել է նաև, որ Մոսկվայում հետագայում ևս հետևելու են Բադալյանի ճակատագրին, ինչպես նաև սերտ շփումներ են պահպանելու բարեկամ հանրապետության բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի հետ: Հատկապես այս վերջին հայտարարությունը նախազգուշացում է Փաշինյանին, որ ՌԴ-ն կարող է քարտ-բլանշ տալ ընդդիմությանը, եթե շարունակեն դիպչել իրենց քաղաքացիներին։ Երկու դեպքում էլ ազդակները մտահոգիչ են լինելու գործող վարչախմբի համար։

Հայկ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular