ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը պատրաստվում են յուրացնել «Թուրանի ճանապարհը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել՝ միջազգային տրամաբանություն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություն գոյություն չունի։ Մինչդեռ, Ադրբեջանը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ Թուրքիան էլ այդ միջանցքն անվանել է «միջին միջանցք» անունով։ Թուրքական իշխանամերձ «Սաբահ» թերթը հրապարակել է՝ «Թուրանի ճանապարհն է գալիս. թյուրքական պետություններն իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ»։

Ըստ թուրքական լրատվամիջոցի` Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև միջանցք է բացվել, որը իրար կկապի 1,1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին։ Նշում է, որ միջանցքի բացումով վերջ կդրվեն Վրաստանի և Իրանի տարածքով տարանցման վրա կիրառվող սահմանափակումներին։

Կայքի պնդմամբ նախատեսվում է, որ այդ ուղին բացվելու է այս տարի, իսկ դրա շահագործումից հետո Հարավային Կովկասում հնարավոր կլինի հիմք դնել տնտեսական համագործակցությանը։

Թուրքական կայքը որևէ կերպ չի շեշտում Հայաստանի մասին, ավելին հրապարակված լուսանկարում ամբողջ Սյունիքի մարզն է, մարզի վրա Զանգեզուրի միջանցք տերմինն են զետեղել, իսկ սահմանը վկայում է, որ անցնելու է Մեղրիի տարածքով։

Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են խաբել ժողովրդին և շեղել մարդկանց ուշադրությունը, թուրքական 2 պետությունները 44-օրյա պատերազմում Հայաստանին հաղթելուց հետո, այժմ էլ սեփական քաղաքական պլաններն են գծում, որտեղ Հայաստանին դրված է ընդամենը միջանցքի դեր, և որևէ մեկը մեր իշխանությունների և մեր պետության կարծիքը ընդհանրապես չի էլ հարցնում։

Այս պարագայում, փաստն այն է, որ Հայաստանի իշխանությունները երկրի գլխին կախված նոր խնդիրները հեռացնելու փոխարեն ավելի ու ավելի են խորացնում ճգնաժամը, իսկ՝ Հայաստանը վերածելով Թուրքիայի և Ադրբեջանի կցորդ պետության։

Նորայր Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular