ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ ուղերձ Արցախից. ընդդիմությունը «կուտը» չկերավ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը որոշել է սեպտեմբերին վերադառնալ խորհրդարան, սակայն բացառապես իր օրակարգով։ Մանդատներից չզրկվելուց հետո ընդդիմությունը ոչ թե հանդես եկավ իշխանությանը գովերգող հայտարարություններով, այլ ընդհակառակը հայտարարեց, թե իշխող ուժի այդ նախաձեռնությունը իրեն բացառապես չի հետաքրքրում, և իրենք կվերադառնան խորհրդարան միայն իրենց օրակարգը սպասարկելու համար։

Այն, որ այդ հայտարարությունը դառնալու էր փաշինյանական վարչախմբի և նրան մերձիշխանական ուժերի կողմից գովասանքի խոսքեր հղելու արշավի, որևէ մեկը չէր կասկածում։ Զարմանալիորեն, սակայն այդպիսի հայտարարություններ հնչեցին նաև Արցախի խորհրդարանից։ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն է ուղերձ հղել Հայաստանի խորհրդարանականներին, որում մասնավորապես ասվում է.

«Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը, Արցախի Հանրապետությունում ներքաղաքական կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։ Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապահը հարթ չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարող հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները՝ միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք»,- նշել է Թովմասյանը։

Ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ քննադատել են Արթուր Թովմասյանի այս հայտարարությունը՝ այն տարակուսելի համարելով։ Իսկ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե իրենք ընդունելու են Թովմասյանի ՝ սեպտեմբերի 2-ին Արցախ այցելելու հրավերը, փոխարենը առաջարկել են նաև, որպեսզի Հայաստանի իշխանությունները ևս գնան Արցախ՝ մասնակցելու Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բարձրագույն իշխանության և որևէ ներկայացուցիչ ընդհանրապես չի այցելել Արցախ, չի հանդիպել Արցախի իշխանություններին, կամ հասարակ ժողովրդին և չի ներկայացրել իր մոտեցումները Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Արթուր Թովմասյանի այս, իբր խիստ, դիվանագիտական ողջույնը իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում։ Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունների դրդմամբ է արվել այս հայտարարությունը, որպեսզի ցույց տան, թե Արցախում ևս ողջունում են Խորհրդարան վերադառնալու ընդդիմադիրների որոշումը։

Վարդան Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular