ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանյան աքլորը». ինչպե՞ս են շեղում հանրության ուշադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունների ցանկացած նախաձեռնություն միտված է ոչ թե հանրության կյանքն ավելի թեթևացնելու, մարդկանց կարիքները հոգալու, այլ ավելի շատ մարդկանց ուշադրությունը առավել կարևոր իրադարձություններից շեղելուն։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, թե քաղաքը պետք է շուտ արթնանա, և աշխատանքային օրը պիտի վաղ սկսի։ Այդ կապակցությամբ Սարգսյանը անհեթեթ մի որոշում է կայացրել։

Այսուհետ առավոտյան ժամը 7-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում։ Ավելի ուշ քաղաքապետարանը պարզաբանում տարածեց, թե դրա համար բարձրախոսներ են տեղադրվելու վարչական շրջանների վարչական շենքերի վրա։ Ըստ էության, այդ երաժշտությունը լավագույն դեպքում կլսեն մի քանի հարակից շենքերի բնակիչներ, որոնք էլ վաղ առավոտյան ժամը 7-ին ստիպված կլինեն հայհոյելով արթնանալ երաժշտության ժամանակ, ապա նաև շարունակել քնել։

Նման նախաձեռնության համար, եթե իշխանությունները ցանկանում էին աշխատանքային օրը վաղ սկսել, նախ առաջին հերթին պետք է խորհրդակցեին բժիշկների հետ, և երկրորդ՝ դրա համար նախ անհրաժեշտ էր ուսումնական հաստատությունների, պետական մարմինների, դպրոցների և այլ հաստատությունների աշխատանքը սկսել մեկ ժամ ավելի շուտ, քան ներկայումս է, դրանից հետո նաև կարելի էր պարտադրել արդեն մասնավոր ընկերություններին ևս շուտ սկսել իրենց աշխատանքը։ Եվ միայն այդ կերպ հնարավոր կլիներ հանրությանը սովորեցնել մեկ ժամ վաղ արթնանալուն, փոխարենը իշխանություններն սկսում են մի նախաձեռնություն, որը լավագույն դեպքում դարձել է սոցցանցային օգտատերերի ծաղրի առարկա։

Հրաչ Սարգսյանին և Երևանի քաղաքապետարանին ծաղրում են բոլորը, այդ թվում իշխանությանը լոյալ անձինք, ինչը վկայում է, որ այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը ևս մեկ օր հանրությանը զբաղեցնելու, նրանց ուշադրությունը երկրում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակից շեղելու միջոց։

Սարգիս Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular