ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը սեպ է խրում Հայաստանի և Սփյուռքի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուրջ մեկ շաբաթ լռություն պահպանելուց հետո գործող իշխանությունները վերջապես պարզաբանում են տարածել, թե ինչու են ֆրանսահայ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը արգելել Հայաստան։ Կառավարությունը անցանկալի անձանց շարքում հայտնված դաշնակցական գործչին մեղադրում է Փարիզում՝ վարչապետի գլխավորած պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակումը կազմակերպելու համար։ Դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել անցած տարվա օգոստոսին։ Փաշինյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր առարկաներով հարվածել էին մեքենաներին, և լրագրողներին տեղափոխող մեքենայի հայելին էր կոտրվել։

Վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել և նշել, թե վարչապետի ՀՀ պետական դրոշակակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի, ջանքերի արդյունքում։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքով նույնիսկ Ֆրանսիայում քրեական գործ չեն հարուցել՝ հաշվի առնելով, որ գործը քաղաքական է, և մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։

Մինչդեռ, Մուրադ Փափազյանը հայտարարում է, թե գործող իշխանությունները ստում են, ինքն ընդհանրապես չի մասնակցել այդ ակցիային։

Հուլիսի 14-ին, հիշեցնենք Մուրադ Փափազյանը փորձել էր ժամանել Հայաստան, սակայն օդանավակայանում նրան կանգնեցրել էին, խլել անձնագիրը և հետ ուղարկել Հայաստանից։ Ընդհանրապես սփյուռքահայերի նկատմամբ փաշինյանական իշխանության այս վերաբերմունքը, հատկապես Սփյուռքի՝ ընդդիմադիր տրամադրված շրջանակների նկատմամբ, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանությունները ձեռք են քաշել ոչ միայն Արցախից, այլ նաև Սփյուռքից։ Եվ այժմ, ամեն ինչ անում են հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև սեպը խորացնելու և անվստահության մթնոլորտ սերմանելու համար։

Օրեր առաջ էլ ԱԱԾ-ն էր մի օրենքի նախագիծ դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է խստացնել սփյուռքահայերին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի իշխանություններն իրենց բոլոր թերություններով հանդերձ, առնվազն ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերի միջև լինի փոխըմբռման և համերաշխության լիակատար մթնոլորտ, իսկ սփյուռքի ներուժն օգտագործել են համահայկական և հանուն Հայաստանի տարբեր նախաձեռնությունների համար։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այլևս փաստ է, որ Նիկոլ Փաշինյանին Սփյուռքն ընդհանրապես պետք չէ։ Նա ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը և այդ առումով հրաշալի հասկանում է, որ Սփյուռքի հայրենասեր կառույցները իր դաշնակիցը չեն։ Իր դաշնակիցն ընդամենը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն են։ 

Գարիկ Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular