ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել, իսկ ՀՀ իշխանությունն իրեն պահում է ջայլամի պես

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները մտադիր չեն արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի նախապայմաններին և սպառնալիքներին, ավելին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Անկարայի հայտարարությունները նախապայման չի համարում:

Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, Անկարան Երևանից հայտարարություններից զատ հստակ քայլեր է ակնկալում, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված`«Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում: Ընդ որում, Չավուշօղլուն «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն «Միջին միջանցք» եզրույթն էր օգտագործել։

Թեպետ ՀՀ իշխանությունները ամիսներ շարունակ պնդում են, թե բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, իսկ հայ-թուրքական բանակցությունները շաղկապված չեն Ադրբեջանի հետ, Չավուշօղլուն այդ հարցում էլ է սառը ջուր լցրել նրանց եռանդի վրա: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը բացահայտ ասել է, թե հայ-թուրքական կարգավորումը, ըստ էության, եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում:

«Հայաստանին դուր է գալիս, թե ոչ, սա է իրականությունը: Մենք մեկ ազգ` երկու պետություն ենք: Այդ պատճառով, եթե տարածաշրջանում խաղաղություն է լինելու, բոլորը պետք է քայլեր անեն, այդ թվում` Վրաստանը, Միջին Ասիայի երկրները: Հայաստանից էլ այս հարցում կոնկրետ քայլեր ենք ակնկալում, լինեն դրանք Զանգեզուրի, համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում, թե մեզ ուղղված քայլեր», - շեշտել է նա:

Երկու օրվա ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքին անդրադարձել է միայն ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, այն էլ՝ ստիպված, Եվրախորհրդարանի պաշտոնյայի հետ համատեղ ասուլիսում։

«Կարծում եմ` Ձեր նշած հայտարարությունը, այնուամենայնիվ, նախապայման չէր: Թուրքիան, ըստ էության, մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, որը, բնականաբար, մեզ համար երբևէ ընդունելի չի եղել», - ասել է Աղաջանյանը:

Գործող վարչախումբը, իհարկե, խնդիր ունի համոզելու, թե հայ-թուրքական գործընթացն առանձին ուղղություն է և կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, ուստի ընտրել են հնարավորինս լուռ մնալու մարտավարությունը։ Դա, սակայն, որևէ կերպ չի փրկում նրանց պատասխանատվությունից։ Թուրքիան իր արբանյակ Ադրբեջանի հետ գնալով ավելի է լկտիանալու, նորանոր զիջումներ է կորզելու փաշինյանական վարչախմբից, իսկ ՀՀ իշխանությունները պարզապես դարձել են այդ տանդեմի կցորդը։

Էդգար Առուստամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular