ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշնանը Հայաստանում թեժ փոփոխություններ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ հայաստանյան ընդդիմությունը՝ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, թե աշնանը պայքարի նոր սեզոն է բացելու գործող վարչախմբի դեմ, Նիկոլ Փաշինյանի վարչախմբում պատրաստվում են աշնանը սպասվելիք փոփոխություններին։

«Քաղաքացիական պայմանագրում» մեր աղբյուրների փոխանցմամբ, ինքը՝ Փաշինյանն է, կողմնակիցներին հայտնել, որ որոշ պաշտոնյաներ պարզապես հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին, իսկ նրանց փոխարեն նոր կամ վաղուց հայտնի անձինք են նշանակվելու, որոնք կկարողանան ղեկավարել իրենց կառույցները։

Նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը մտադիր է մանդատից զրկել իր մի քանի կողմնակիցների և հաջորդ համարներին բերել խորհրդարան, որոնց սկսել է ավելի շատ վստահել, քան ներկայումս գործող պատգամավորներին։

Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոփոխություններն իրականացնել Ներքին գործերի նոր ձևավորվելիք նախարարությունում։ Ընդ որում, մեր աղբյուրը ՔՊ-ում հայտնեց, թե առայժմ Փաշինյանը որևէ մեկին չի խոստացել այդ պաշտոնը։ Այդ պաշտոնի համար ակնկալիքներ ունեն մի շարք պաշտոնյաներ, որոնցից որևէ մեկին դեռ հստակ խոստում չի տրվել։ Առնվազն երկու-երեք գործող նախարարներ էլ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։

Առաջիններից մեկը, ով ընդհանրապես կզրկվի պաշտոնից և կհեռացվի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է։ Վերջինս, որը «հեղափոխական» թիմին միացավ ընդամենը իշխանափոխությունից հետո, իսկ մինչ այդ անտրտունջ ծառայում էր նախկիններին, արդեն հասցրել է լուրջ խնդիրներ հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Իշխող ուժը մտադիր է հրաժեշտ տալ Սանոսյանին։

Ամեն դեպքում «Քաղպայմանագիրն» այժմ գնացել է արձակուրդ, վերադառնալու է միայն օգոստոսի վերջին, պատրաստվելու սեպտեմբերի 18-ին կայանալիք կուսակցության վարչության ընտրություններին և համագումարին։ Միայն համագումարում կուսակցության վարչության ձևավորումից հետո, այլևս հնարավոր կլինի խոսել լուրջ վերադասավորումների մասին իշխանության ներսում։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, թեև ընդամենը ակնարկել է փոփոխությունների մասին, սակայն այլ մանրամասներ կուսակիցներին չի հայտնել՝ նրանց թողնելով նյարդային և լարված իրավիճակում։ 

Կարեն Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular