ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանն առաջանցիկ տեմպերով կատարում է Ադրբեջանի նախագահի պահանջները։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե սեպտեմբերից արդեն Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվելու Լեռնային Ղարաբաղից, ինչը նրա խոսքով տրամաբանական է, իսկ Արցախում անվտանգությունն ապահովելու է պաշտպանության բանակը, ինչպես նաև այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորքերը։ Այս հայտարարությունը ավելի քան լրջագույն վտանգ է պարունակում Արցախում բնակվող մեր հայրենակիցների և բուն Արցախի ճակատագրի համար։
 
Ըստ էության, փաշինյանական վարչախումբը վերջնականապես է ձեռքերը լվանում Արցախից և արցախցիների անվտանգությունից՝ երբեմն-երբեմն հաթաթա տալով, թե Հայաստանի կառավարությունը գումար է տալիս Արցախում բնակվողներին, իրենց կյանքն ապահովելու համար։
 
Օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոստացել էին մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրս բերումը, սակայն մինչև օրս պայմանավորվածությունը չի կատարվել։ Ալիևը շարունակել էր հոխորտալ և նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։
 
Փաստացի, կարելի է արձանագրել, որ փաշինյանական վարչախումբը կրկին տուրք է տվել հակառակորդի պահանջներին և կատարել դրանք՝ նոր վտանգներ ստեղծելով Արցախի գլխին։
 
Անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել և երեկվանից սկսած՝ իշխանական քարոզչամեքենան, ինչպես նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ սկսել են համոզել հանրությանը, թե գործընթացը վաղուց է մեկնարկած եղել, և այստեղ որևէ զարմանալու բան չկա։
 
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է հարցազրույց տվել և կրկին ընդգծել Արմեն Գրիգորյանի խոսքերը, նշել, թե Հայաստանի իշխանություները կատարում են եռակողմ պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ։
 
Գործող իշխանությունները միևնույն ժամանակ մոռանում են այդ պայմանավորվածություններում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, որ պատերազմի ավարտից 1,5 տարի անց դեռևս տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայորդիներ գտնվում են ադրբեջանական բանտերում և տառապում։
 
Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մեր ռազմագերիները մեկ-երկու ամիս կդիմանան, այդ ընտրություններից անցել է մեկ տարի և հատուկենտ անձանց են միայն վերադարձրել Հայաստան։
 
Դավիթ Հարությունյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular