ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան ակտիվացում Հայաստանի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերջին օրերին շոշափելի է ամերիկյան պաշտոնական շրջանակների աննախադեպ ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Հայաստանին առնչվող այլ հարցերում։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան էր ժամանել Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը այցելել էր Բեթղեհեմի հայկական եկեղեցի, հանդիպել պատրիարքին, ինչպես նաև զրուցել, նվերներ ստացել։
 
Օրեր առաջ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վրացական կողմի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնակցի հետ, ընդ որում սա առաջին հանդիպումն էր, որ արտգործնախարարները իրականացնում են դեմառդեմ՝ առանց եվրոպական կամ ռուսական միջնորդների։
 
Թբիլիսյան հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ դրական գնահատելով հանդիպումը, պետքարտուղարը թվիթերում գրել է, թե՝ «Ուղիղ երկխոսությունը ադրբեջանական և հայկական տարաձայնությունների լուծման ամենավստահելի ճանապարհն է»։
 
Երեկ երեկոյան էլ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և փոխպետքարտուղար Քարեն Դոնֆրիդի հեռախոսազրույցը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր, և Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
 
Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ԱՄՆ-ն փորձում է Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Թե՛ Միրզոյանի հանդիպումների շուրջ ԱՄՆ-ի ակտիվացումը, թե՛ ԿՀՎ տնօրենի այցը վկայում է այս փաստի մասին։
 
Միացյալ Նահանգները թերևս մտադիր են կրկին մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, հստակ հասկանալով, որ տարածաշրջանի վրա Հարավային Կովկասի ազդեցությունը շոշափելի է, և այն կորցնելու դեպքում Արևմուտքն այլևս կարող է լրջագույն պարտություն գրանցել իր հաշվին։
 
Ուկրաինայում ռուսական և ուկրաինական զորքերի փոխնիփոխ հաջողությունների, առայժմ հաղթանակի չհասնելու ֆոնին, Հարավային Կովկասի նշանակությունը աննախադեպ է ԱՄՆ-ի համար։ Եվ, ըստ էության, Արևմուտքը չի վստահում նաև ՆԱՏՕ-ի իրենց գործընկեր Թուրքիային, որը սեփական խաղն է խաղում՝ փորձելով դառնալ տարածաշրջանային հեգեմոն։ Տեսնենք, թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն այս ուղղությամբ, և մինչև ուր կհասնի ԱՄՆ ակտիվացումը։
 
Կարեն Նահապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular