ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշան Դեպելյանը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլների հիմնական տարբերության մասին

ՍՊՈՐՏ

Championat.com-ը գրում է, որ Ռուսաստանում և Հայաստանում հայտնի ֆուտբոլային գործակալ Նշան Դեպելյանը խոսել է այն մասին, թե ինչով է տարբերվում ֆուտբոլը երկու երկրներում։

«Ժամանակակից հայկական ֆուտբոլի հիմնական տարբերությունը ռուսական ֆուտբոլից բյուջետային ֆինանսավորման գրեթե իսպառ բացակայությունն է։ Միայն մեկ ակումբ՝ «ԲԿՄԱ»-ն է հանդիսանում ֆեդերացիայի նախագիծը,  մնացածը մասնավոր են։

«Ալաշկերտ»-ը մի տեղացի գործարարինն է, «Նորավանքն» ունի ամերիկացի ներդրող, «Արարատի» մասին հոգում են Շվեյցարիայի հայերը, իսկ մնացած հինգ ակումբները վերահսկվում են Ռուսաստանից հայազգի գործարարների կողմից։

«Ուրարտուն» պատկանում է Չելոյանցին (ավելի քան 10 տարի եղել է Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ), «Փյունիկը» Սողոմոնյանինն է, «Արարատ-Արմենիան» Կարապետյանինը (2015 թվականին գլխավորել է Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի ամենաազդեցիկ սեփականատերերի վարկանիշը), «Նոյը» Գևորգյաններն է (ռեստորանային և առևտրային բիզնես Դոնի Ռոստովում), «Վանի» սեփականատեր Ղուկասովը նույնպես Ռուսաստանից է։

Բնականաբար, ռուսական ֆուտբոլային շուկան բոլոր առումներով ավելի մոտ է ու հասկանալի հայերին, քան մյուսներինը։ Եվ քանի որ ֆուտբոլում ներդրվող գումարը մասնավոր է, ուրեմն ներդրողները դրանք ծախսում են իրենց հայեցողությամբ։

«Արարատ-Արմենիան» համարվում է ամենահարուստը երկրում, «Փյունիկը» երկրորդ տեղում է։ Բյուջեի ճշգրիտ չափը չեմ նշի, բայց կարող եմ ենթադրել, որ առաջատար ակումբներն ունեն տարեկան մինչև 5 միլիոն դոլար շրջանառություն»,- ասել է Նշան Դեպելյանը «Championat» թերթի թղթակից Օլեգ Լիսենկոյին տված հարցազրույցում։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular