ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցի իրական նպատակները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը երեկ մի քանի ժամով անակնկալ այց էր կատարել Երևան և հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իսկ Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Նրանք խոսել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացների մասին։

ԿՀՎ տնօրենի այցն այս օրերին չափազանց տարօրինակ է։ ՀՀ իշխանությունները չէին մեկնաբանում ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էին, միայն վերջում պաշտոնական հաղորդագրություններ տարածեցին։

Մեր տեղեկություններով, այցի նպատակները բոլորովին այլ են եղել։ Ըստ հավաստի աղբյուրների՝ նա ժամանել էր ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ ռուսական իշխանության ներկայացուցիչներին հանդիպելու համար, իսկ Երևանը պարզապես ամենահարմար վայրն էր դրա համար։

Այդ հանդիպումների առաջին և հիմնական թեման Ուկրաինան է, և այժմ կողմերը բանակցում են հատուկ ծառայությունների մակարդակով։ Ուկրաինայում հակամարտության կողմերն արդեն գնում են բանակցությունների, քննարկում պատերազմից հետո նոր աշխարհակարգի կանոնները։ Քննարկել են նաև կովկասյան տարածաշրջանում ստատուս-քվոյի հարցը, այդ թվում Հայաստանի շուրջ զարգացումները, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Հայաստանն ընդամենը տարանցիկ կետ է այս հարցերում։

Գևորգ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular