ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանն անտանելի մթնոլորտ է ստեղծել ԱԳՆ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Արտգործնախարարությունոմ ստեղծված իրավիճակը կարելի է բնորոշել ընդամենը մեկ բառով՝ թունավոր։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդհանրապես դադարեցրել է շփումները սեփական աշխատակազմի հետ և իր տեղակալների հետ անգամ հարաբերվում է խորհրդականների միջոցով։
 
Ասում են՝ Միրզոյանը խախտել է նախարարությունում տարիներ շարունակ ընդունված ճաշարանում միասին հաց ուտելու ավանդույթը  ու այլևս միայնակ է գնում ճաշարան, որտեղ նրա համար առանձին փակ հատված են առանձնացրել։
 
ԱԳՆ-ում ընդհանրապես տարակուսած են Արարատ Միրզոյանի վարքից. արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր նա բացարձակապես չի քննարկում ԱԳՆ անձնակազմի, նույնիսկ իր տեղակալների հետ։ Վերջիններիս գրավոր կամ «մեսսինջերներով» հանձնարարություններ է տալիս, իսկ ինքն օրեր շարունակ փակվում է ԱԳՆ շենքի իր աշխատասենյակում։
 
Տեղեկություններ կան, որ Արարատ Միրզոյանը նույն կերպ իրեն պահում է նաև «Քաղաքացիական պայմանագրի» իր գործընկերների հետ։ Ամիսներ շարունակ չի շփվել վարչության անդամների հետ, որի կազմի անդամ է դեռևս։ Նշենք, որ սեպտեմբերին կայանալիք վարչության նիստում նրա թեկնածությունն անգամ չի էլ առաջադրվել։ Պատճառն այն է, որ ոչ թե Արարատ Միրզոյանը չի ցանկացել, այլ պարզապես «Քաղպայմանագրի» պատգամավորները, պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ նվազագույն քվեներ է ստանալու իր պահվածքի պատճառով։
 
«Քաղպայմանագիրը» նաև պահանջում է Միրզոյանին հեռացնել ԱԳՆ նախարարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակել ավելի վստահելի մեկին։ Փաշինյանը առայժմ չի հեռացնում Արարատ Միրզոյանին՝ ձգտելով նրա միջոցով հակակշռել ռուսական ազդեցությանը, նաև կատարում է արևմտյան հիմնադրամների պահանջը, որոնք պահանջում են այդ պաշտոնում թողնել Արարատ Միրզոյանին ինչ-ինչ սեփական հարցերը Հայաստանի Հանրապետության հաշվին լուծելու համար։
 
Վահան Պողոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular