ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը աճապարում է Թուրքիայի հետ պայմանավորվածությունների հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները շտապում են կատարել Թուրքիայի հետ բանակցությունների 4-րդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար և Հայաստան-Թուրքիա ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։

«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է՝ կոորդինացված աշխատենք որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուբինյանի և Քըլըչի վերջին հանդիպումից հետո, երբ հաղորդվեց, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ակնհայտ է, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են այդ պրոցեսն արագացնելու համար, երբ երեկ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ տառ չնշելը, վկայում է՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը և արագացված տեմպերով անում է ամեն ինչ, ինչ նրան պարտադրում են Անկարայից։

Այս անգամ էլ ակնհայտ է, որ այդ պայմանավորվածություններից շահելու է բացառապես Թուրքիան, իսկ Հայաստանի Հանրապետությունը կրկին լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ Ինչևէ, այս փաստը որևէ կերպ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանին։ Սեփական իշխանությունը պահպանելու իր մոլեգին մտադրության մեջ նա պատրաստ է անել հակառակորդի ցանկացած պահանջ, միայն թե կարողանա Արևելքին և Թուրքիային համոզել իր անփոխարինելիության մեջ և պահել վարչապետի պաշտոնը։

Մանվել Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular