ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն՝ ընդդեմ բանակի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ազգային ժողովը երեկ 55 կողմ ձայներով և ընդդիմության բացակայության պայմաններում ընդունեց Պաշտպանության մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները։ Այսօր նստաշրջանը շարունակվելու է, և ամենայն հավանականությամբ նախագիծը երկրորդ ընթերցում կանցնի։
 
Թեև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձում էր համոզել, թե փոփոխությունների իրականացումը բանակում բարեփոխումների շրջանակներում է, և իրենց նպատակը բանակում լուրջ փոփոխություններ անելն է, այդուհանդերձ հստակ է, որ գործող իշխանությունները գնում են բանակը իրենց տոտալ վերահսկողության տակ վերցնելու ճանապարհով։
 
2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո, երբ Զինված ուժերի մի շարք գեներալներ և գնդապետներ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ակնհայտ էր, որ Փաշինյանը իշխանությունը պահելու մի տարբերակ ունի՝ ամեն գնով բանակը իր կրնկի տակ մտցնել:
 
Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի, ժամանակավոր պաշտոնակատար է, որն առանձնապես մեծ հարգանք և հեղինակություն չի վայելում Զինված ուժերում։ Իսկ լուրջ և հեղինակավոր զինվորականի այդ պաշտոնին նշանակելը հղի է իշխանափոխության վտանգով։
 
Այդ նպատակով էլ փաշինյանական վարչախումբը նախաձեռնել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը նվազեցնելու, նրան Պաշտպանության առաջին փոխնախարար դարձնելու իր նախագիծը։ Ընդ որում այդ նախագծում նշվում է, որ Պաշտպանության նախարարի բացակայության պայմաններում, Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության առաջին փոխնախարարը չի կարող փոխարինել Պաշտպանության նախարարին, այլ կփոխարինի փոխնախարարներից որևէ մեկը։
 
Սա բացահայտ անարգանք է Հայկական բանակի նկատմամբ և վստահաբար ցույց է տալիս, որ գործող իշխանությունները որևէ կերպ չեն վստահում Հայաստանի Զինված ուժերին։ Հատկապես այս պայմաններում, երբ երկիրը կանգնած է գոյաբանական լրջագույն խնդիրների առջև, բանակի նկատմամբ նման վերաբերմունքը, նախագծով ներկայացվող փոփոխությունները, ոչ այլ ինչ են, քան հերթական դավադրություն Հայաստանի Հանրապետության դեմ՝ բանակը թուլացնելու, վարկաբեկելու և ստորացնելու։
 
Տարոն Դանիելյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular