ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ զանգ Երևանից Պուտինին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Կրեմլի մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություններ տարածեցին, թե հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Նշվում է, թե հեռախոսազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին։

Քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։

Երկու հաղորդագրություններում էական մեկ տարբերություն կա, եթե Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ բացակայում է, ապա Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, թե վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին քննարկումների մասին։

Ըստ էության, Փաշինյանը չի ցանկացել հանրությանը տեղեկացնել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին զեկուցել է Վլադիմիր Պուտինին։ Բանն այն է, որ Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէ, որ հայկական կողմը ուղիղ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ։ Այս պարագայում տարածաշրջանում զգալիորեն աճելու է Թուրքիայի դերակատարությունը, նվազելու է Ռուսաստանի ազդեցությունը և այդ պատճառով է, որ Փաշինյանը փորձում է հնարավորինս զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, իսկ բանակցություններն իրականացվում է համարյա գաղտնի պայմաններում, միայն վերջին հանդիպումից հետո աննշան պայմանավորվածությունների մասին հայտարարվեցին։

Ըստ էության, երկու հաղորդագրությունների միջև տարբերությունները վկայում են, որ Ռուսաստանը չափազանց մտահոգված է հայ-թուրքական հարաբերություններում առկա տեղաշարժերից, և Պուտինը անձամբ է ցանկացել տեղեկանալ, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ։ 

Արամ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular