ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդեմ բայրաքթարների. ի՞նչ է պետք անօդաչուների դեմ պայքարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանն առաջին անգամ էլեկտրամագնիսական «հրացաններ» է օգտագործել անօդաչու թռչող սարքերի դեմ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ։ Ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալությանը ուժային մարմինների աղբյուրը հայտնել է, թե «Ստուպոռ» անվանումով էլեկտրոմագնիսային համալիրները հաջողությամբ են կիրառվել Ուկրաինայում, բարձր արդյունավետություն են ցուցաբերել և նաև բավական հեշտ են օգտագործման մեջ։

Օդում թռչող սարքի վրա պահվում է զենքը, որից հետո այն խլացնում է կառավարվող ազդանշանը օպերատորի և անօդաչուի մեջ, և ԱԹՍ-ն չեզոքացվում ու հարկադրաբար իջեցվում է անհրաժեշտ վայրում։ Նոր սարքավորման կիրառման կոնկրետ վայրը չի նշվում։ Պատերազմի մեկնարկից գրեթե 5 ամիս անց, Ռուսաստանն առաջին անգամ է նման միջոցներ կիրառում, նշենք, որ թուրքական «Բայրաքթարներն» ու մյուս անօդաչու սարքերը լրջագույն վնասներ են հասցրել ռուսական զինված ուժերին ուկրաինական պատերազմի ժամանակ, և այժմ Ռուսաստանը կարողացել է համապատասխան միջոցներ գտնել։

Թուրքական «Բայրաքթարները» 2020-ին իսկական գլխացավանք և աղետ էին դարձել Հայկական զինված ուժերի համար և ահռելի մարդկային ու նյութական վնասներ էին հասցնում հայկական զինված ուժերին։

Հայաստանի իշխանությունները որևէ տեղեկություն մինչ օրս չեն հայտնել, թե ինչ է արվել այս ուղղությամբ։ Իհարկե, երբ Հայաստանը ունենա պետականամետ, նորմալ և հավակնոտ իշխանություն, նման զենք մշակելը հայ գիտնականների համար առանձնապես մեծ բարդություն չի ներկայացնի։ Հարկավոր է միայն քաղաքական կամք և անհրաժեշտ նվազագույն միջոցներ, էլեկտրամագնիսային համալիրներ ստեղծելու՝ դրանք հինգերորդ սերնդի անօդաչուների դեմ կիրառելու համար։

Ըստ էության, Հայաստանին Զինված ուժերի արդիականացման հարցում, այս պահին ամենակարևոր անհրաժեշտություններից մեկը ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցներն են, որոնք կկարողանան արագ օդում հայտնաբերել թշնամու անօդաչուները և վնասազերծել, բայց այդ ամենը նշենք՝ տեղի կունենա միայն, երբ երկրում իրապես ազգային իշխանություն ձևավորվի։ 

Ռազմիկ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular