ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ն նոր նախագահ է ընտրելու. ո՞վ կդառնա Փաշինյանի սրտի դատավորապետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պետք է նոր նախագահ ընտրի։ Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրել խորհրդի գործող անդամներից, նախկին նախագահի կողմից պաշտոնեական լիազորությունները կասեցնելուց հետո տասնօրյա ժամկետում։

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին 10 օր առաջ, և դրանից հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Գագիկ Ջհանգիրյանը, ով, սակայն, օրեր առաջ հրաժարական տվեց այդ պաշտոնից, ոչ թե Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության, այլ ներկլանային պայքարի արդյունքում։

Բարձրագույն դատական խորհրդում այս օրերին շրջանառվում են 3 թեկնածուների անուններ, երեքն էլ առանձնապես աչքի չեն ընկել արդարադատություն իրականացնելու հարցերով։ Նշվում են Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանի, իրավաբան Գրիգոր Բեկմեզյանի և «Սորոսի» հիմնադրամի նախկին համակարգող, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի անունները։

Այս երեք թեկնածուներից յուրաքանչյուրն էլ, ով էլ դառնա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ըստ էության, ԲԴԽ-ն մատնելու է անգործության և հանուն Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների նկատմամբ ճնշման գործիքի։ Ճիշտ է, նրանցից որևէ մեկը չունի Ջհանգիրյանի պատրաստվածությունը, ինչպես նաև լպիրշության այն աստիճանը, որ Ջհանգիրյանն օգտագործում էր դատավորների հետ հարաբերվելիս։

Ըստ էության, իշխանություններն իրենք էլ Ջհանգիրյանին հեռացնելով՝ հենց նախաձեռնում են նման գործընթաց, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդը լիակատար կախվածության մեջ գտնվի իշխանությունից, իսկ դատարանների հետ հարաբերվի բացառապես Նիկոլ Փաշինյանի պահանջներով։ Երեքից ով էլ, որ դառնա ԲԴԽ նախագահ, հայկական արդարադատության համակարգում որևէ զգալի փոփոխություն տեղի չի ունենալու։ Ընդհակառակը, ունենալու ենք ավելի կախյալ, խեղճացած Բարձրագույն դատական խորհուրդ։

Հայկ Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular