ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջհանգիրյանը հեռացավ, բայց ոչ ձայնագրության պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից։ ԲԴԽ մամուլի խոսնակի փոխանցմամբ, Ջհանգիրյանը հրաժարականը ներկայացրել է առողջական խնդիրների պատճառով, ինչը նույնիսկ տարակուսելի և ծիծաղելի է համարվում փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչների կողմից։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած զրույցի ձայնագրություն, որտեղ Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից և խոստանալով, որ նրա դեմ քրեական գործեր չի հարուցվի։

Ձայնագրության հրապարակումից հետո նույնիսկ փաշինյանական իշխանությանը լոյալ իրավապաշտպանները նշում են, որ սա արդարադատության իրական խոչընդոտման փորձ է, և Ջհանգիրյանը անպայման պետք է հեռացվի ԲԴԽ անդամի իր պաշտոնից։

Իշխանությունը որևէ կերպ չէր մեկնաբանում, և, ընդամենը, միայն Նիկոլ Փաշինյանը իր առցանց ասուլիսում մտահոգիչ էր համարել այս ձայնագրության փաստը։ Թերևս միայն մեր լրատվական միջոցն էր, որ նշել էր, որ Ջհանգիրյանին ցանկանում են հեռացնել, սակայն խնդիրը ամենևին էլ ձայնագրությունը չէ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր օգտագործել այս իրավիճակը Ջհանգիրյանին հեռացնելու և այդ կերպ իշխող վարչախմբի մեջ Խաչատուր Սուքիասյանի և նրա մերձավորների դիրքերը թուլացնելու նպատակով։

Ջհանգիրյանը, նշենք, Խաչատուր Սուքիասյանի խնամին է, իսկ Սուքիասյանը տևական ժամանակ է ինչ իշխանության մեջ սեփական լծակներն ու ազդեցությունն է թարմացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա խլել իշխանությունը Նիկոլ Փաշինյանից։ Եվ այժմ Ջհանգիրյանը հրաժարական է տալիս հենց այդ պատճառով, այլ ոչ թե ձայնագրության։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնը Նիկոլ Փաշինյանը նախատեսել է գլխավոր դատախազի պաշտոնը լքող Արթուր Դավթյանի համար։ Վերջինս 4 տարվա մեջ, թեև առանձնապես չի փայլել ո՛չ իրավական գիտելիքներով, ո՛չ էլ նախկինների դեմ արդյունավետ պայքար մղելով, սակայն Փաշինյանը նրա դեմ բավականին շատ կոմպրոմատներ ունի Դավթյանի պոչը իր կրնկի տակ պահելու համար։

Վահան Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular