ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դուրս է մղում Արևմուտքին, իսկ Ադրբեջանը շարունակում է սպառնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանն ամբողջ թափով լծվել է Հարավային Կովկասից Արևմուտքին դուրս մղելու գործին՝ այդ նպատակի համար օգտագործելով նաև ԼՂ հակամարտությունը։ Մինչ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են պնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ բաց տեքստով Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն չունի այլևս։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Մինսկի խմբի հարցը Բաքվում ընդհանրապես չի քննարկել, և որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։ Դիրքորոշում, որ մինչ այդ նաև Ադրբեջանի նախագահն էր պնդում։

«Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է», - ասել է Լավրովը։

Լավրովը միաժամանակ պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև։ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս պնդել է, թե Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից հետո Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը։ Դա, սակայն, չպետք է խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասել է Բայրամովը, սպառնալով, թե «ձեռք բերված պայմանավորվածությունների արհեստական ձգձգումը վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար»։

Հայաստանից հնչած արձագանքը, այս անգամ զարմանալիորեն կցկտուր և խեղճացած չէր։ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե հայկական կողմը հետևողական է խաղաղության հաստատման մեր օրակարգում, իսկ առաջարկները Ադրբեջանին ներկայացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով։ Միրզոյանը Ադրբեջանին մեղադրել է միտումնավոր բանակցությունները տորպեդահարելու մեջ։ Ռուսաստանի հասցեին, իհարկե, որևէ թթու բառ չի ասվել, բայց կրկին ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ բարձր հովանին։

Արմեն Մովսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular