ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդազարյանի ապտակը փաշինյանական վարչախմբին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը սենսացիոն ձայնագրություն է տարածել, որն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին։ Գագիկ Ջհանգիրյանը մասնավոր զրույցում Ռուբեն Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկել է հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչին ի պատասխան վերջինս ժամկետ է խնդրել։

Հրապարակված ձայնագրության մեջ Վարդազարյանի հարցին, թե Ջհանգիրյանի ինչի՞ն է պետք այս ամեն ինչը, վերջինս պատասխանել է․ «Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը հետ գա, հազիվ էդ կլանից պրծել ենք։ Եթե ես իմանամ՝ Վանեցյանն է գալու, Ղազինյան Արթուրն է գալու, կգնամ իրանց կողքին կկանգնեմ, բայց ես գիտեմ՝ որ նա է գալու ու դաշնակները։ Սերժն էլ չի գալու, լավ իմացիր»։

Մեկուկես տարի ԲԴԽ նախկին նախագահի դեմ բռնաճնշումներն ու վերջինիս պահվածքը զարմացնում են շատերին, Վարդազարյանը բավական պինդ է կանգնած իր իրավունքների պաշտպանության հարցում, և չի վարանում տեղը դնել կապերը կտրած Ջհանգիրյանին։ Վարդազարյանը երկար տարիներ դատական համակարգում է, գործող իշխանությունների համար սարսափելի կերպար է դարձել։

Փաշինյանն ու նրա թիմը համոզված են, որ Վարդազարյանի ձեռքին շատ նյութեր կան գործող իշխանավորների դեմ, նա այն անձանցից է, որ տեղյակ է այս կամ այն իշխանական գործչի կալանքի սանկցիաներից՝ ում գործակալն են, և այլն։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նաև հրաշալի հասկանում է, որ իր միակ հենարանը մնացել է ուժային կառույցը, իսկ Դիմադրության շարժման ընթացքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի սոցիալական հենարան, որ իր համար դուրս գա փողոց։ Իշխանությանը մնացել է միայն բռնելը, ծեծելը, ինչպես ցույց տվեցին Ապարանի դեպքերը, նաև գնդակահարելը։

Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ դեռ կարող է հույս դնել ոստիկանության, Հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների վրա, առաջիկայում էլ կզավթի իշխանությունը դատախազությունում՝ իր օգնական Աննա Վարդապետյանի միջոցով, բայց ի վերջո, բոլոր հարուցված գործերը գնալու են դատարան, որտեղ նույնիսկ Ջհանգիրյանի և խամաճիկ դատավորների առկայությանը, զգալի է Ռուբեն Վարդազարյանի ազդեցությունը, այսինքն՝ Փաշինյանը չունի լիակատար վերահսկողություն։ Իրավական այդ մի օղակն էլ զավթելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրականություն չի դնում, բայց հենց առաջին իսկ փորձից ապտակ ստացավ՝ հրապարակված ձայնագրության տեսքով: Թե ինչեր են պարզվելու առաջիկայում, կարելի է միայն գուշակել։

Թաթուլ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular