ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք չենք վարում գրագետ ագրարային քաղաքականություն, հիմա եկել է բացասական հետևանքները մարսելու ժամանակը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Վերին Լարս» անցակետում արդեն երկար ժամանակ է, ինչ մեքենաները կանգնած վիճակում են։ Օրերս խնդրի լուծման համար տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Հայտնում են, որ «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։

Այս պահի դրությամբ օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում: Սրան զուգահեռ՝ հանրապետությունում ամենօրյա տեմպով գյուղմթերքի գնաճ է արձանագրվում: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ փաստ է, որ մենք չենք վարում գրագետ ագրարային քաղաքականություն.

«Իսկ եթե լավ չենք վարում ագրարային քաղաքականությունը, դա նշանակում է, որ ինչ որ-պահի պետք է դրա հետևանքները մարսել։ Հիմա եկել է այդ բացասական հետևանքները մարսելու ժամանակը։ Ինչ վերաբերում է գյուղացու այդտեղից շահած դուրս գալուն՝ առաջին հայացքից կա ազգային վիճակագրական ծառայության տվյալ, որ բանջարեղենը 40 տոկոս թանկացել է և թվում է թե գյուղացին պետք է գոհ լինի։ Բայց մտեք գյուղեր և տեսեք՝ գյուղացին գո՞հ է, թե՞ ոչ։ Գյուղացու մոտ դժգոհություն կնկատեք, որովհետև ըստ էության գյուղացու հոգսն էլ է շատացել, գնաճին նաև ազդում է պարարտանյութի և մնացած ծախսերի ավելացումը։ Եվ որ ասում ենք վարել գրագետ ագրարային քաղաքականություն, սրա համար ենք ասում։

Սկսած նրանից, որ մենք պետք է հասկանանք արտահանման ճյուղերը որոնք են, ինչ մթերք պետք է արտահանենք, որ գները բալանսավորված մնան, գնային կարգավորման մեխանիզմ ունենաք, որ այն ապրաքը որը գյուղացին պետք է վաճառի էժան, մենք կարողանանք բացված տարբերությունը տալ, որ եթե գյուղացին որոշի ավելի բարձր գնով վաճառել, կարողանանք զսպող գործողություն կիրառել։ Հիմա երբ մենք ագրարային քաղաքականություն չենք վարում, ոլորտում խնդիրները խորանում են։ Եթե արտանահության հետ կապված խնդիրն ինչ-որ միջամտությամբ կարող է լուծվել, բայց դա չի նշանակում որ մենք սկսեցինք ոլորտում գործ անել։ Կամ միայն արտահանման խնդիրը լուծելով գյուղատնտեսությունը չի զարգանում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Պիպոյանը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular