ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրավորանքի համար այլևս չեն կալանավորի․ ո՞վ է եղել ճնշում գործադրողը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքում այլևս չի լինի խիստ քննադատության արժանացած ծանր վիրավորանքի հոդվածը, իսկ այդ արարքի համար քաղաքացիները կտուգանվեն միայն Քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի չափով։ Օրենքի այդ դրույթը ուժի մեջ մնաց մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված, արժանացավ իրավապաշտպանների, քաղաքական ուժերի և միջազգային կառույցների խիստ քննադատությանը, մինչդեռ գործող իշխանությունները հասցրեցին մի շարք ընդդիմախոսների ուղարկել ճաղերի ետևը՝ իրենց քննադատելու համար։

Իսկ այսօր գործող իշխանությունը վիրավորանքի ապաքրեականացումը փորձում է ներկայացնել որպես իր բարի կամքի դրսևորում, հընթացս էլ ազդարարելով, իբր այս ընթացքում իրավիճակը փոխվել է դրական ուղղությամբ։ Այդուհանդերձ, վիրավորանքի ապաքրեականացումը բնավ էլ փաշինյանական վարչախմբի բարի կամքի արտահայտությունը չէ, այլ միջազգային կառույցների, մասնավորապես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի ճնշման արդյունք։ ԵՄ պատվիրակությունն ու իր ղեկավարը վերջին շրջանում արդարացիորեն հայտնվել են հանրության քննադատության թիրախում, բայց ակնհայտ կատարած դրական քայլը արժե շեշտել։ Հենց նա է Վենետիկի հանձնաժողովի և այլ կառույցների հետ աշխատանքի արդյունքում հասել օրենքի դրույթի ապաքրեականացմանը։

Մեր տեղեկություններով, իշխանությունները բոլորովին ցանկություն չեն ունեցել կորցնել իրենց ձեռքի մահակը, սակայն ստիպված են եղել կատարել միջազգային կառույցի պարտադրանքը։ Այժմ էլ վարչախումբն այլ մեթոդներ է մտմտում՝ ընդդիմախոսներին ճնշելու ուղղությամբ։

Գևորգ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular