ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզ է, որ սա ունի քաղաքական պատվերի տեսք. արդեն նկատելի է դրամի արժեզրկման գործընթացը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կենտրոնական բանկի կայքից տեղեկանում ենք, որ դոլարն ու եվրոն սկսել են արժևորվել. դոլարի առքի նվազագույն գինը 421 դրամ է, վաճառքինը՝ 432 դրամ, վաճառքի առավելագույն գինը 435 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 435 դրամով, վաճառվում՝ 451 դրամով, վաճառքի առավելագույն գինը 465 դրամ է։

Հատկանշական է, որ արժույթների արժևորումը նկատվում է վերջին երկու օրերին և բավականին սրընթաց կերպով: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ գործընթացը հակառակ կողմով է ընթանում, 1or.am-ը փորձել է պարզել Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում.

«Կարճ և պարզ ասեմ, ես դա կանխատեսել էի սրանից առաջ, որ այս վիճակը լինելու է կաճաժամկետ, և արդեն նկատելի է դրամի արժեզրկման գործընթացը։ Ես վստահ եմ, որ տնտեսական օրենքներին հակառակ որևէ կերպ չի ստացվելու։ Ինչու՞ են այսպես անում, ինչու՞ է նաև Կենտրոնական բանկը բարձր պահում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ է, որ սա ունի քաղաքական պատվերի տեսք, որովհետև առանց այն էլ աշխարհաքաղաքական սպառնալիքների այս իրավիճակում և մեծ քաղաքական լարվածության ֆոնին չեն ուզում առավելապես կաշկանդել գնաճը և դրանով պայմանավորված՝ սոցիալական լարվածության խորացումը։ Դա է հիմնական պատճառը, այսինքն մենք իրականում այսօր ունենք մոտավորապես 40 տոկոսին մոտ գնաճային ֆոն, կեսն արդեն իրողություն է և մենք դա տեսնում ենք, մյուս կեսը, հակադրվելով տնտեսական կանոններին, փորձում են ինչ-որ չափով երկարաձգել։

Չի ստացվելու, և նաև վստահ եմ, որ տապալելու են այս պրոցեսը։ Կարճ ասած՝ ի՞նչ տարբերություն գներն են բարձրանում, թ՞ե մարդկանց իրական եկամուտներն են նվազում։ Դրանք նույնն են։ Այսինքն փաստորեն տնտեսթյունը, ազգային եկամուտները, տուգանում են մարդկանց, որպեսզի կարողանան ինչ որ չափով գնաճի դեմն առնել, և դա տապալելու են և ի վերջո առաջնային շուկայի հնարավոր շոկը, որ մենք ունենալու ենք, բերելու է ոչ միայն սոցիալական հետևանքներ գնաճի տեսքով, այլ նաև տնտեսական շատ կոնկրետ հետևանքների։ Արդեն արտահողները և նաև արտարժույթով եկամուտ ունեցող տնտեսվարողները լրացուցիչ իրական ռիսկեր ունեն, և դա ևս չի կարող երկար տևել»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular