ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտահրավեր՝ կեղծ ընդդիմության համար․ ստիպված են ինքնաբացահայտվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դիմադրության շարժման կողմից Ֆրանսիայի հրապարակից վրանները հեռացնելն իշխանության և մերձիշխանական շրջանակների` հատկապես կեղծ ընդդիմադիր միավորների համար առիթ էր ծաղրելու ընդդիմությանը, նշելու իբր նրանց մարտավարությունը ձախողվեց, և հասարակությունը չգնաց իրենց հետևից։ Ընդ որում բավական լավ և լայնածավալ հակաքարոզչություն է գնում ընդդիմության դեմ, ինչը վկայում է, որ իշխանությունը ոչ այնքան ուրախացել է Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու փաստից, այլ գիտակցում է, թե ինչ խնդիրներ դա կարող է հարուցել։ Ըստ էության, այդ մասին իրենց խոսքում ակնարկում են նաև ընդդիմադիր գործիչները, երբ պսևդոընդդիմությանը հրավիրում են արդեն իրենց բացակայության պայմաններում Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակ՝ դիմադրության դրոշը բարձրացնելու և Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար։

Իրականում հստակ է, որ Հայաստանում չկա այլ ընդդիմություն, քան այն, ինչ ունենք այսօր, որը շարունակում է իր գործողությունները։ Դրանց արդյունավետության մասին կարելի է երկար վիճել։ Փաստն այն է, որ որևէ այլ քաղաքական ուժ չունի այն ռեսուրսները, հնարավորություններն ու մարդկային զանգվածը, որպեսզի կարողանա պայքարել գործող իշխանությունների դեմ։ Ուստի ստացվում է, որ Ֆրանսիայի հրապարակն ազատելը մարտահրավեր է նաև կեղծ ընդդիմադիր միավորումների համար։ Նրանք այլևս չունեն հնարավորություն հայտարարելու, թե ընդդիմությունը զավթել է ընդդիմադրի տեղը՝ իրենց զրկելով պայքարելու հնարավորությունից։

Ըստ էության, տեղի է ունենում լյուստրացիա՝ ընդդիմության ընդդիմության շարքերում։ Այժմ նրանք ստիպված են լինելու պատասխանել հանրության հարցերին, թե ինչո՞ւ մեկուկես ամիս շարունակ ծաղրում էին ընդդիմադիր պայքարը, անվանարկում և վարկաբեկում, իսկ այսօր պարզապես դարձել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի կրողները և որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում իշխանության դեմ պայքարելու համար։ Անկեղծ ասած, այդ ուժերն իրենք էլ հասկանում են իրենց առջև ծառացած մարտահրավերները, նույնիսկ չի բացառվում մեկ, երկու հուսահատ փորձ ձեռնարկեն՝ ցույց տալու համար, թե իբր իրենք էլ պայքարում են իշխանության դեմ, ինչը, իհարկե, համաձայնեցված է լինելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հետ։

Արսեն Հակոբյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular