ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսի 2-ը՝ ջրբաժան․ ընդդիմությունն էլ կարող է կոմպրոմատներ օգտագործել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոսի 2-ը շրջադարձային կարող է լինել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար։ Բանն այն է, որ այդ օրը լրանում է նրա վարչապետ ընտրվելու 1 տարին, որից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել։ Երեկվանից սկսած՝ այդ մասին ակնարկում է նաև ընդդիմությունը՝ նշելով, որ կվերադառնա խորհրդարան բացառապես իրենց օրակարգով։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ևս հստակ արձանագրել է օգոստոսի 2-ի հավանականության մասին, նշելով, որ իրենք քննարկումներ են անցկացնում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ։ Առաջին հայացքից սա կարող է թվալ անհեթեթ քայլ, սակայն իշխանության ներսում տեղի ունեցող խորքային գործընթացներին ծանոթ մարդիկ, բնավ չեն հերքում այդ հավանականությունը։

Դեռևս օրեր առաջ գրել էինք, որ իշխանությունը իր մեծ խմբակցության պատգամավորների զգալի մասին կրնկի տակ է պահում տարատեսակ կոմպրոմատների, սեռական արկածների, ֆինանսական բնույթի ապօրինությունների մասին տեղեկություններով։ Ըստ էության, այդպիսի տեղեկությունների տիրապետում են նաև ընդդիմադիրները, և իշխանության համար պայքարում չի բացառվում, որ նրանք նույնպես օգտագործեն այդ փաստը խորհրդարանական իշխող խմբակցության մի շարք պատգամավորների դեմ՝ նրանց ստիպելով մասնակցել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին։

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ իշխող ուժի շարքերում շատերը պարզապես պատանդ են գտնվում Նիկոլ Փաշինյանի ձեռքին և բոլորովին դեմ չեն լինի ազատվել նրանից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում գտնվող բազմաթիվ անձինք հասկանում են, որ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ըստ տարբեր տեղեկությունների սեպտեմբերին Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու Նիկոլ Փաշինյանի պարտադրանքը, իրենց համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։ Շատերը հստակ հասկանում են, որ դա լուրջ ջրբաժան է լինելու յուրաքանչյուր հայի և Հայաստանի քաղաքացու համար։

Որքան Նիկոլ Փաշինյանն է փորձել օգտագործել այդ կոմպրոմատներն իր սեփական թիմակիցների դեմ, նույն կերպ էլ իշխանության ներկայացուցիչների դեմ այդ կոմպրոմատները կօգտագործեն նաև ընդդիմադիրները։ Նման կոմպրոմատների գոյության մասին, հիշեցնենք, նշել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս ընդդիմության շարքերը համալրած ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։

Գևորգ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular