ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն անվտանգության երաշխիքնե՞ր է սպասում Մոսկվայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկին Խորհրդային տարածքում ուշագրավ իրադարձություններ են ընթանում։ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Մոսկվա։ Բացի Ռուսաստանի մայրաքաղաքից Նազարբաևը պետք է այցելի Սոչի։ Ղազախական լրատվամիջոցներում և տելեգրամ ալիքներում, այցի պաշտոնական նպատակները չեն հաղորդվում, սակայն նշվում է, թե Ղազախստանի առաջին նախագահը ցանկանում է ստանալ Պուտինի աջակցությունը և պայմանավորվել իրեն և իր ընտանիքին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ։

Նշենք, որ հունվարյան իրադարձություններից հետո Ղազախստանում թե՛ Նազարբաևի, թե՛ նրա ընտանիքի դեմ քննություն է սկսվել, և նրանց ազդեցությունն ու լծակները զգալի կրճատվել են, ընդհուպ խոսում են մինչև նախկին նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Տասնամյակներ շարունակ Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը լուրջ խնդիրների կարող է բախվել և, իհարկե, հասկանում է, որ իրեն անվտանգության երաշխիքներ կարող է տալ միմիայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ էության, Մոսկվան վաղուց է դարձել հետխորհրդային տարածքի վարկաբեկված առաջնորդների անվտանգության երաշխավորն ու նրանց պատսպարողը։ Նույնիսկ խոսում են, թե Մոսկվայի մերձակայքում մի ամբողջ գյուղ կա, որտեղ շքեղ առանձնատներ են և, այդտեղ ապրում են նախկին Խորհրդային հանրապետություններից վերջին տասնամյակներում Ռուսաստան փախած առաջնորդները։

Այս ամենը հետաքրքիր է այն ֆոնին, որ Հայաստանում ևս սրվել են խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ միայն իր և իր ընտանիքի համար, որպեսզի կարողանա առանց ցնցումների հանձնել իշխանությունը։ Փաստացի, անվտանգության երաշխիքները միակ կարևորագույն պայմանն են Նիկոլ Փաշինյանի համար, նա առանց մտածելու կհանձնի սեփական կուսակիցներին և իշխանությունը, միայն թե լավ և անվտանգ ապրելու երաշխիքներ ստանա Մոսկվայից։ Քանի դեռ Հայաստանում շարունակվում է Փաշինյանի պաշտոնավարումը, ուրեմն Մոսկվան դեռ նրան անվտանգության և որևէ երաշխիք չի տվել, սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի այդ երաշխիքները տրվեն, Փաշինյանն էլ հանձնի իր իշխանությունը։ Դրանից հետո, իհարկե, առաջին հերթին հարվածի տակ են ընկնում Փաշինյանի կուսակիցները, բայց այդ հանգամանքը դժվար թե հետաքրքրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։

Լևոն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular