ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը գցո՞ւմ է թիմակիցներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաձգել է իր համագումարը և այն կանցկացնի սեպտեմբերին։ Այդ համագումարում ընտրելու են կուսակցության ղեկավար մարմին, վարչության անդամների 15 տեղի համար առաջադրվել են 48 թեկնածուներ, հիմնականում պաշտոնյաներ, պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հինավուրց և նոր անդամներ։

Զարմանալիորեն գործող վարչության կազմից մի քանիսը չեն առաջադրվել։ Եթե Լիլիթ Մակունցի դեպքում հասկանալի է՝ նա նշանակվել է դիվանագիտական աշխատանքի և չի կարող ֆիզիկապես մասնակցել վարչության նիստերին, ապա մյուս թեկնածուների դեպքում չառաջադրվելը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Չեն առաջադրվել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, ով նաև այս գումարման պատգամավոր չդարձավ, չի առաջադրվել Նարեկ Բաբայանը, վերջինիս փոխարեն սակայն առաջադրվել է նրա կինը։

«Քաղպայմանագրի» նախկին վարչության անդամներից այս անգամ չի առաջադրվել «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող, ներկայումս պատգամավոր՝ Վահագն Հովակիմյանը, վերջինս համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ անձանցից մեկը, «Հայկական ժամանակ»-ում նրա բոլոր հանձնարարություններն անվերապահ կատարողը և իրավական հարցերով վարչապետի առաջատար խորհրդականներից է։

1or.am-ի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը հրաժարվել է մեկնաբանել վարչության անդամի համար չառաջադրվելու հանգամանքը, սակայն թե՛ մեր լրատվամիջոցին, թե՛ այլ լրատվամիջոցների ասած նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ Հովակիմյանը լուրջ նեղացած է Նիկոլ Փաշինյանից։ Ըստ էության, Վահագն Հովակիմյանի հետ կատարվածը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը կայուն չէ նաև մարդկային հարաբերություններում և կարող է առանց խղճի խայթի հրաժարվել իր մերձավոր զինակիցներից։

Քառամյա պաշտոնավարման ընթացքում իշխանության ֆավորիտների ցուցակը շատ արագ է փոխվում, մարդիկ երբեմն դառնում են հանրապետության առաջին կամ երկրորդ մարդը իրենց ազդեցությամբ Նիկոլ Փաշինյանից հետո, շատ արագ էլ կորցնում են իրենց պարագլխի բարեհաճությունը։ Այս ամենը պետք է դաս լինի նաև «Քաղպայմանագրի» մյուս ներկայացուցիչների համար, հստակ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը դեմ չի լինի հրաժարվել իր յուրաքանչյուր զինակցից, եթե դրա անհրաժեշտությունը ծագի։ Ինքը՝ Հովակիմյանը, կպահպանի պատգամավորի պաշտոնը առնվազն մինչև այս գումարման խորհրդարանի ավարտը և կկատարի Նիկոլ Փաշինյանի նորանոր կեղտոտ հանձնարարությունները, իսկ ի՞նչ կլինի դրանից հետո նրա հետ, կամ ի՞նչ է կատարվում այժմ, մտորումների լուրջ պատճառ է կողմնակիցների համար։

Արմեն Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular